Գլխավոր տեղեկություն
Номер
N 836-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.09.2014-21.01.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2014.08.27/46(1059) Հոդ.767
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.07.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.08.2014
Дата вступления в силу
06.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2014 թվականի N 836-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2014-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի ՆԿ-182-Ն կարգադրության 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել օրենքով ստեղծված մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ՝ ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ ներկայացնելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 20

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 31-ի N 836-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր – Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2014-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Նպատակը

Միջոցառումները

Ժամկետը

Համակատարողներ և ֆինանսավորման աղբյուրները

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

1.

Էներգետիկ անվտանգության ապահովում՝ սպառնալիքների և մարտահրավերների կանխարգելում՝

     
 

ա) էներգահամակարգում շահագործվող սարքավորումների և մեխանիզմների ֆիզիկական և բարոյական մաշվածության բարձր աստիճանի նվազեցում

 շահագործումից դուրս բերելու կամ կոնսերվացնելու ծրագրի մշակում («Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «է» ենթակետի համաձայն, կոնսերվացման դեպքում, կոնսերվացման ծախսերը կներառվեն սակագներում)

2015 թվական

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

 

բ) ՀԱԷԿ-ի գործող ատոմային էներգաբլոկի աշխատանքային ռեսուրսի երկարացում 10 տարով

ՀՀ-ի և ՌԴ-ի ֆինանսների նախարարությունները միջոցներ կձեռնարկեն վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, որի արդյունքում կմեկնարկի Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն համատեղ հնարավորինս սեղմ ժամկետում կապահովեն երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացման լիցենզավորման գործընթացը և նախագծի իրականացումը` համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 12 նիստի արձանագրության:

2015 թվական

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

ՀՀ բնապահպանության
նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

գ) էներգետիկ համակարգի հիդրոտեխնիկական կառույցների տեխնիկական անվտանգության մակարդակի բարձրացում

վերականգնողական միջոցառումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավում ընկերությունների սեփական միջոցներից և վարկային ռեսուրսներից

 

էներգետիկ համակարգի (Որոտան ՀԷԿՀ և Սևան-Հրազդան ՀԷԿՀ) հիդրոտեխնիկական կառույցների տեխնիկական անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ծրագրի մշակում

շարունակական

մշտադիտարկում, վերականգնողական միջոցառումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավում ընկերությունների սեփական միջոցներից և վարկային ռեսուրսներից

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

 

դ) վառելիքաէներգետիկ ռեսուրսների մատակարարումների ընդհատումների կանխարգելում

ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի 17-րդ կետով ամրագրված սպառնալիքների հնարավոր հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրի մշակում

2015 թվական

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

Առանձին ֆինանսավորում չի պահանջվում:

2.

Հայկական ԱԷԿ-ի մինչև 1000 ՄՎտ հզորության նոր էներգաբլոկի կառուցում: Շահագործման հանձնում 2026 թվականին

Կազմել ծրագիր՝ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման գործընթացի կազմակերպման նպատակով:

2015 թվական

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

միջազգային վարկային կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

մասնավոր ներդրումներ

3.

ՀՀ-ում կանոնավոր տարեկան էներգետիկ վիճակագրության իրականացում

ՀՀ տարեկան էներգետիկ հաշվեկշռի կազմում՝ միջազգային էներգետիկ հանձնաժողովի ստանդարտներին համապատասխան

տարեկան պարբերականությամբ, սկսած 2016 թ-ից

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)

4.

Փոքր ՀԷԿ-երի (մինչև 145 ՄՎտ ընդհանուր հզորությամբ) կառուցում: ՀՀ հիդրոէներգետիկ ներուժի յուրացում, լրացուցիչ շուրջ 500 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն ի լրումն ներկայիս մոտ 740 մլն կՎտ.ժ-ի

նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երում միջազգային ստանդարտներին համապատասխան նորագույն տեխնոլոգիաների կիրառման նպատակով լրացուցիչ խթանող միջոցառումների մշակում

աշխատանքների իրականացումը շարունակական

ՀՀ բնապահ-պանության նախարարություն

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

 

մասնավոր ներդրումներ

5.

Լոռի բերդ ՀԷԿ-ի (60 ՄՎտ հզորությամբ) կառուցում: ՀՀ հիդրոէներգետիկ ներուժի յուրացում, շուրջ 200 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն, օրվա կարգավորվող ջրամբարով, թողարկումը 2023 թվականին

ներդրումային ծրագրի մշակում

2015 թվական

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

 

մասնավոր ներդրումներ

6.

Շնող ՀԷԿ-ի (75-ից մինչև 100 ՄՎտ հզորությամբ) կառուցում: Հիդրոէներգետիկ ներուժի յուրացում, շուրջ 300-ից մինչև 400 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն, թողարկումը 2023 թվականին

ներդրումային ծրագրի մշակում

2015 թվական

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

 

մասնավոր ներդրումներ

7.

Մեղրի ՀԷԿ-ի (100-130 ՄՎտ հզորությամբ) կառուցում, թողարկումը մինչև 2020 թվական

Մեղրի ՀԷԿ-ի կառուցում՝ տարեկան շուրջ 800,0 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ

աշխատանքների իրականացումը շարունակական

իրանական Թավան Աբ Արազ ընկերության և ՀՀ կառավարության միջև 2010 թ. հոկտեմբերի 15-ին կնքված «Կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» (BOOT) հիմունքներով թույլտվության պայմանագրի հիման վրա

8.

Հողմակայանների (մինչև 200 ՄՎտ հզորությամբ) կառուցում: ՀՀ հողմաէներգետիկ ներուժի յուրացում, շուրջ 400 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն

 ներդրումների ներգրավման նպատակով լրացուցիչ խթանող միջոցառումների մշակում

2015 թվական

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

 

մասնավոր ներդրումներ

9.

Երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման նպատակով հետազոտությունների կատարում և երկրաջերմային էլեկտրակայանի կառուցում՝

 

ա) առաջնային էներգակրի պարամետրերի որոշում հորատանցքերի հորատման միջոցով

 

բ) մինչև 30 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրակայանի կառուցում

Կլիմայի ներդրումային հիմնադրամների ֆինանսավորման միջոցներից դրամաշնորհային և մեղմ վարկային միջոցներ` Ցածր եկամուտ ունեցող երկրներում վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի (SREP) շրջանակներում

երկրաջերմային էներգետիկայի զարգացման համար. դրամաշնորհային միջոցների օգտագործման նպատակով բանակցային աշխատանքների ավարտ

 

երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների կազմակերպում

2014-2015 թթ.

 

աշխատանքների իրականացումը շարունակական

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

 

Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագիր

(ՎԷԸԾ)՝ մոտ 10 մլն ԱՄՆ-ի դոլար (համաձայնությամբ)

 

Կլիմայի ներդրումային հիմնադրամների վարկային միջոցներ (SREP) (համաձայնությամբ)


մասնավոր ներդրումներ

10.

Արևային էներգիայի օգտագործում՝ էլեկտրաէներգիա ստանալու նպատակով: Արևային ֆոտովոլտայիկ մինչև 30 ՄՎտ հզորության էլեկտրակայանի կառուցում (առաջնեկային ծրագիր): Արտադրված էլեկտրաէներգիայի սակագնի մրցութային կարգով ճշգրտում

Կլիմայի ներդրումային հիմնադրամների ֆինանսավորման միջոցներից դրամաշնորհային և մեղմ վարկային միջոցներ` Ցածր եկամուտ ունեցող երկրներում վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի (SREP) շրջանակներում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաների զարգացման նպատակով` շուրջ 30 ՄՎտ արդյունաբերական մասշտաբի արևային ՖՎ կայանի (կայանների) կառուցման կազմակերպում

աշխատանքների իրականացումը` շարունակական

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

 

պետություն-մասնավոր սեկտորի համագործակցություն՝ ՎԷԸԾ 30 մլն ԱՄՆ-ի դոլար և մոտ 45 մլն ԱՄՆ-ի դոլար մասնավոր ներդրում (համաձայնությամբ)

11.

Երևանի ՋԷԿ-ում 250-450 ՄՎտ հզորությամբ համակցված ցիկլով աշխատող երկրորդ շոգեգազային էներգաբլոկի կառուցում: Մինչև 1,4 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն, թողարկումը 2018 թվականին

միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ բանակցությունների կազմակերպում՝ վարկերի ներգրավման նպատակով

2014-2016 թթ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

(համաձայնությամբ)

 

միջազգային ֆինանսավորող կազմակերպություններ (համաձայնությամբ)

12.

Իրան - Հայաստան 400 կՎ երկշղթա օդային գծի կառուցում

 

Տարածաշրջանային ինտեգրացման գործընթացի ապահովում

իրանական կողմի հետ համատեղ ծրագրի իրականացման ապահովում

2018 թվական

Իրանի Իսլամական Հանրապետության արտահանման զարգացման բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցներ

13.

Հայաստան- Վրաստան 400 կՎ միջհամակարգային նոր գծերի կառուցում

Տարածաշրջանային ինտեգրացման գործընթացի ապահովում

Հայաստան- Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի տեխնիկատնտեսական հիմնավորում՝ ըստ փուլերի՝ 1-ին փուլում (մինչև 2018 թ.) կառուցվում է 350 ՄՎտ հզորության հաստատուն հոսանքի ներդիրի 1-ին մոդուլը, արժեքը՝ 105 մլն եվրո, 2-րդ փուլ (մինչև 2021թ.)՝ հաստատուն հոսանքի ներդիրի 2-րդ մոդուլը և 400 կՎ օդային գծի մեկ շղթան, արժեքը՝ 100 մլն եվրո, 3-րդ փուլ (մինչև 2026 թ.)՝ 400 կՎ օդային գծի երկրորդ շղթան և 350 ՄՎտ հզորության 3-րդ մոդուլը, արժեքը մոտ 100 մլն եվրո

ծրագրի իրականացման ապահովման նպատակով KFW բանկի հետ բանակցությունների ավարտ և վարկային համաձայնագրի ստորագրում

մեկնարկը 2014 թվականին

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

KFW բանկ 105 մլն եվրո (առաջին փուլ)

14.

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հրազդան-5 էներգաբլոկի տարածքում նոր 400կՎ լարման ենթակայանի կառուցում: Ենթակայանը հնարավորություն կտա կապել Իրան-Հայաստան 400կՎ լարման և Հայաստան-Վրաստան 400կՎ լարման էլեկտրահաղորդման գծերը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ բանակցությունների վարում

2014 թվական

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (համաձայնությամբ)

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

15.

Առևտրային և տեխնիկական կորուստների նվազեցում` մինչև միջազգայնորեն ընդունված չափանիշները

էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցի արդիականացում և սպասարկման որակի բարձրացում

աշխատանքների իրականացումը շարունակական

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից (համաձայնությամբ)

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

16.

Գազամատակարարման հուսալիության աստիճանի բարձրացում

բնական գազի ստորգետնյա պահեստարանի հասանելի օպտիմալ ծավալի որոշում

2016 թվական

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (համաձայնությամբ)

17.

Էներգետիկայի բնագավառի օբյեկտների հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովումը

էներգետիկայի բնագավառի բոլոր օբյեկտների ահազանգման հակահրդեհային ինքնաշխատ համակարգերի ուղիղ կապով միացումը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը

2014-2016 թթ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

18.

Արտակարգ իրավիճակներում էներգետիկ անվտանգության ապահովման մեխանիզմների հստակեցումը

 «Արտակարգ իրավիճակներում էներգետիկ անվտանգության ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

2015-2016 թթ.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

19.

Ռազմական դրության ժամանակ էներգետիկ անվտանգության ապահովման մեխանիզմների հստակեցումը

«Ռազմական դրության ժամանակ էներգետիկ անվտանգության ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

2015-2016 թթ.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

20.

Ջերմոցային գազերի արտանետումների կրճատում՝ էներգախնայողության բարելավման միջոցով

Կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրի մշակում՝ էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումների իրականացման արտաքին ֆինանսավորման ներգրավման համար

2015 թվական

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

21.

ՉՀՀ (չափումներ, հաշվետվողականություն և հավաստագրում, Measurement, Reporting and Verification) համակարգի ներդրում՝ որպես էներգախնայողության միջոցառումներով պայմանավորված ջերմոցային գազերի նվազեցման արտաքին ֆինանսավորման ապահովման պայման

ջերմոցային գազերի մարդածին արտանետումների ազգային կադաստրի վարում

 

Հայաստանի էներգահամակարգի ջերմոցային գազերի արտանետումների ստանդարտացված բազային գծի մշակում

2014 թ.

(2 տարվա պարբերակա-նությամբ)

 

2014 թ.

 (3 տարվա պարբերակա-նությամբ)

 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ գյուղատնտե-սության նախարարության

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ազգային վիճակագության ծառայություն (համաձայնությամբ)

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

22.

Էներգետիկայի բնագավառի կադրերի պատրաստում

էներգետիկայի բնագավառի զարգացման միտումներից ելնելով, ՀՀ բուհերի բակալավրի, մագիստրոսի և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով` էներգետիկայի ոլորտի մասնագիտություններին համապատասխան տեղերի հատկացում

յուրաքանչյուր ուսումնական տարվա համար

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

23.

Միջուկային անվտանգության մակարդակի բարձրացում

միջուկային էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքների իրականացման մրցույթների կազմակերպում

2014-2020թթ.

ՀՀ գիտության և կրթության նախարարության գիտության պետական կոմիտե

 

 ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից ֆինանսական միջոցների ներգրավում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

24.

Երկաթուղային տրանսպորտի ոլորտում փոխադրումների անխափան և անվտանգ կազմակերպման ապահովում

երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների` երկաթուղային գծերի, օբյեկտների, հողային պաստառի, երկաթուղային կամուրջների, թունելների հիմնանորոգում և արդիականացում, անվտանգության ապահովման ժամանակակից տեխնիկական միջոցների տեղադրում

2014-2020 թթ.

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (համաձայնությամբ)

25.

Երկաթուղային տրանսպորտի ոլորտում էներգիայի սպառման արդյունավետության և էներգախնայողության ապահովում

երկաթուղային տրանսպորտի տնտեսության արդիականացում և էներգախնայող ժամանակակից տեխնիկայի ու տեխնոլոգիաների ներդրում և կիրառում

2014-2020 թթ.

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (համաձայնությամբ)

26.

Վերականգնվող էներգառեսուրսների արդյունավետ օգտագործում և էներգախնայողություն

ջրածնային շարժիչներով ավտոտրանսպորտի զարգացման հնարավորությունների հետազոտում` ջրածնի ստացման ենթակառուցվածքների ստեղծման նպատակով ապագայում ստեղծվող էլեկտրաէներգետիկ հզորությունների օգտագործմամբ

2020 թվական

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

27.

Էլեկտրատրանսպորտի զարգացում

արտանետումների կրճատման նպատակով Երևանին մոտ գտնվող քաղաքների հետ տրոլեյբուսային կապի ստեղծում

 

էլեկտրատրանսպորտի զարգացման խրախուսման նպատակով ստեղծվող լիցքավորման կայաններին որոշակի ժամերի արտոնությունների տրամադրում՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների հավասարակշռման նպատակով

2018 թվական

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

 

Երևանի քաղաքապետարան, տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, 29-րդ կետի 2-րդ ենթակետի մասով` ՀՀ ֆինանսների նախարարություն

28.

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների կատարում: Յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի

1-ը նշված օրենքի 49-րդ հոդվածով սահմանված ցանկի ներդրում: Եթե հաջորդ տարիներին նոր ցանկ չի ներկայացվում, ապա նախկինը գործում է:

անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում որոշակի սպառողների ցանկի սահմանում, որոնց առաջնահերթ կերպով պետք է ապահովել էներգամատակարարմամբ

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարություն

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

29.

1. Մշակել, ընդունել և գործողության մեջ դնել էներգաարդյունավետության և էներգախնայողության նվազագույն պահանջներ ապահովող ազգային ստանդարտներ

2. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին գնումների իրականացման ժամանակ էներգաարդյունավետության և էներգախնայողության նվազագույն պահանջներ ապահովող ազգային ստանդարտների պահանջների կատարում

1. Ելնելով միջազգային փորձից մշակվում են էներգաարդյունավետության և էներգախնայողության նվազագույն պահանջներ ապահովող ազգային ստանդարտներ՝ արտադրանքի և ծառայությունների համար:

2. Գնումների կազմակերպման ընթացակարգերում ներառվում են էներգաարդյունավետության և էներգախնայողության նվազագույն պահանջներ ապահովող ազգային ստանդարտների պահանջները:

 2016 թվական

 

աշխատանքների իրականացումը շարունակական

ՀՀ պետական կառավարման մարմիններ՝ ըստ իրենց իրավասության շրջանակների

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.01.2021, N 48-Լ 21.01.2021, N 836-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան