Գլխավոր տեղեկություն
Номер
N 772-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.08.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.08.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.08.2014
Дата вступления в силу
20.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2014 թվականի N 772-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1003-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրի համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատելու մասին» N 1003-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 2-րդ կետից հանել «և եռամսյա պարբերականությամբ ամփոփ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը.

2) որոշման հավելվածում`

ա. «Ս. Թադևոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերը փոխարինել «Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերով,

բ. «Կ. Խտրյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ» բառերը փոխարինել «Ա. Խաչատրյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական և վարչական իրավունքի բնագավառների իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ» բառերով,

գ. հավելվածից հանել «Ա. Հակոբյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)» բառերը.

3) «Ե. Աթայան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ» բառերից հետո հավելվածը լրացնել «(աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 19

Երևան