Գլխավոր տեղեկություն
Номер
N 758-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.08.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.07.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.08.2014
Дата вступления в силу
05.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2014 թվականի N 758-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգի կիրարկման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 4

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 31-ի N 758-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարողը

Համակատարողը

Ժամկետները

Ֆինանսա-վորման չափը

1

2

3

4

5

6

1.

Սողանքների վերաբերյալ տեղե-կատվական բազաների տրամադրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

ՀՀ մշակույթի նախարարություն

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

 (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հա-մապատասխան մասնագետներ տրա-մադրվելու դեպքում)

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (համաձայնությամբ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

01.03.2015 թ.

 

2.

Սողանքների վերաբերյալ միասնական տեղեկատվական բազայի ստեղծում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (համաձայնությամբ)

30.01.2015 թ.

 

3.

«Սողանքների տեղամասերի գույքագրման և մոնիթորինգի իրականացման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (համաձայնությամբ)

30.04.2015 թ.

 

4.

Գեոտեղեկատվական ինֆորմացիոն համակարգի ստեղծում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (համաձայնությամբ)

30.10.2015 թ.

 

5.

«Սողանքային աղետի կառավարման պլանը հաստատելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

ՀՀ մշակույթի նախարարություն

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (համաձայնությամբ)

30.10.2016 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան