Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 333-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.08.2014-25.10.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.28/35(479).1 Հոդ.347.60
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
27.12.2013
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
27.12.2013
Дата вступления в силу
07.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.10.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013538

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 333-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նվազագույնի հասցնել պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության ժամանակ առաջացող ռիսկերը,

Հաշվի առնելով, որ`

 «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի պահառուի գործառույթները սկզբնական շրջանում իրականացվում են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրը վարողի (այսուհետ` մասնակիցների ռեեստրը վարող) կողմից.

 Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` Կենտրոնական դեպոզիտարիա) միջև կնքված պայմանագրի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողը Կենտրոնական դեպոզիտարիան է.

 «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 180-րդ հոդվածի համաձայն Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից,

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը,

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 171-Ն)

1. Սահմանել, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված` Կենտրոնական դեպոզիտարիայի «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան