Գլխավոր տեղեկություն
Номер
N 842-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.08.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.08.27/46(1059) Հոդ.768
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.08.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.08.2014
Дата вступления в силу
28.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2014 թվականի N 842-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 988-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի «Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ հիմնադրելու, Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի N 605-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 988-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման նախաբանից հանել «և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը» բառերը.

2) որոշման հավելվածի`

ա. 1-ին և 8-րդ կետերում «պարտադիր կուտակային վճար» բառերը փոխարինել «սոցիալական վճար» բառերով,

բ. 8-րդ կետում, 46-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «երաշխավորված կուտակային վճար» բառերը փոխարինել «երաշխավորված կուտակային հատկացումներ» բառերով, իսկ 11-րդ կետի 9-րդ ենթակետում «կուտակային վճարներ» բառերը` «կուտակային հատկացումներ» բառերով,

գ. 9-րդ կետի 6-րդ ենթակետում «կուտակային վճար» բառերը փոխարինել «սոցիալական վճար» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 22

Երևան