Գլխավոր տեղեկություն
Номер
N 503-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.09.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.04.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.05.2014
Дата вступления в силу
16.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2014 թվականի N 503-Ա

 

 ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 3-Ի ԹԱԼԻՆ-ԳՅՈՒՄՐԻ (ԹԱԼԻՆ-ԼԱՆՋԻԿ, ԼԱՆՋԻԿ-ԳՅՈՒՄՐԻ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 711-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Թալին-Գյումրի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) ճանապարհահատվածների վերակառուցման մանրամասն նախագծերի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում իրականացնել նախագծերի հատուկ համալիր փորձաքննություն:

(2-րդ կետը փոփ. 18.09.14 N 1000-Ա)

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` հատուկ համալիր փորձաքննության աշխատանքների անցկացման ավարտից հետո ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի ամփոփ եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 30-ի N 503-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Առաքելյան

 

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

   

Ս. Պապյան

- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

   

Ռ. Ալավերդյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

   

Հ. Մխիթարյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

   

Լ. Շահվերդյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

   

Ա. Սամուելյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Ֆ. Բաշոյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

   

Ն. Երիցյան

- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ս. Սահակյան

- ՀՀ Արագածոտնի մարզպետ

   

Ֆ. Ցոլակյան

- ՀՀ Շիրակի մարզպետ

   

Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

   

Վ. Լալայան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ

   

Ս. Գլեչունց

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության գերատեսչական նորմատիվ-իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի պետ

   

Ա. Արշակյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Գևորգյան

- ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Վանյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

   

Վ. Կարագյոզյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Հ. Գյուլզադյան

- Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի «Ավտոճանապարհներ և կամուրջներ» ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

   

Գ. Արշակյան

- «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Վ. Ասատրյան

- «Կամուրջշին» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

   

Է. Մարտիրոսյան

- «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Է. Բեզոյան

- «Ճանապարհ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Գասպարյան

- «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Հաջյան

- Հայաստանի ամերիկյան համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)

   

Ա. Ամիրխանյան

- անկախ փորձագետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.09.2014, N 1000-Ա 24.09.2014, N 503-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան