Գլխավոր տեղեկություն
Номер
N 823-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.08.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.08.27/46(1059) Հոդ.762
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.08.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.08.2014
Дата вступления в силу
28.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2014 թվականի N 823-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռմբակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին 2014 թվականի ինն ամսում հատկացնել 20,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 19

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 7-ի N 823-Ն որոշման

Աղյուսակ N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.59 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
 (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն
ամիս

տարի

ինն
ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային
դասիչը

Անվանումը
Աջակցություն՝ ՀՀ Տավուշի մարզում ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով վնասված անհատական բնակելի տների վերականգնման համար

Նկարագրությունը
Պետական անհատույց աջակցություն՝ ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով վնասված անհատական բնակելի տների վերականգնման համար

1098

ԾՏ08

Շահառուների քանակը

Տրանսֆերտ ստացող ՏԻՄ-երի թիվը

1

1

   

Գումարը (հազ. դրամ)

 

X

X

20,000.0

20,000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

       

Շահառուների ընտրության չափանիշները

Համայնքի սոցիալական խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1098 Բնակարանային ապահովում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության կենսամակարդակի բարձրացում

Աղյուսակ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

1098

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Բնակարանային ապահովում

20,000.0

Ծրագրի նկարագրությունը

 

Բնակության վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովմանն աջակցություն

 

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետությունում բնակության մշտական վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովմանը:

 
   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ08

 

Աջակցություն ՀՀ Տավուշի մարզի համայնքների բնակիչներին (ՀՀ Տավուշի մարզպետարան)

20,000.0

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը

 

 Պետական անհատույց աջակցություն՝ ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով վնասված անհատական բնակելի տների վերականգնման համար

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան