Գլխավոր տեղեկություն
Номер
N 779-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.08.2014-02.04.2016)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.07.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.2014
Дата вступления в силу
08.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2014 թվականի N 779-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1697-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի 81 հասցեում գտնվող` 77800000 դրամ սկզբնական արժեքով, 634.1 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0515 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Նար-Դոսի 1բ հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկի 185.7 քառ. մետր մակերեսով տարածքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի բաժնային մասը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Նար-Դոսի 1բ/1 հասցեում գտնվող` 4902800 դրամ սկզբնական արժեքով, 398.5 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի բաժնային մասը (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Նար-Դոսի 1բ հասցեում գտնվող` 2043300 դրամ սկզբնական արժեքով, 298.6 քառ. մետր մակերեսով և 9886700 դրամ սկզբնական արժեքով, 803.6 քառ. մետր մակերեսով տարածքը ու 2474600 դրամ սկզբնական արժեքով, 200.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները (131.8 քառ. մետր ավտոտնակ, 39.4 քառ. մետր պարիսպ, 4.3 քառ. մետր, 12.6 քառ. մետր և 12.8 քառ. մետր ծածկոցներ) և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի բաժնային մասը հետ վերցնել և`

1) 2862816 դրամ սկզբնական արժեքով, 311.6 քառ. մետր մակերեսով (նկուղից 133.8 քառ. մետր, 1-ին հարկից 177.8 քառ մետր) տարածքը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի բաժնային մասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

2) 9067184 դրամ սկզբնական արժեքով, 790.1 քառ. մետր մակերեսով (առաջին հարկից 120.9 քառ մետր և նկուղային` 2-րդ ու 3-րդ հարկերից 669.2 քառ. մետր) տարածքը և 2474600 դրամ սկզբնական արժեքով, 200.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները (131.8 քառ. մետր ավտոտնակ, 39.4 քառ. մետր պարիսպ, 4.3 քառ. մետր, 12.6 քառ. մետր և 12.8 քառ. մետր ծածկոցներ) և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի բաժնային մասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությունն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

6. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը տարածք հանձնելու մասին» N 1697-Ա որոշումը:

7. Երևան քաղաքի Զաքյանի 10 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 427.6 քառ. մետր մակերեսով տարածքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 7

Երևան