Գլխավոր տեղեկություն
Номер
N 690-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.07.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.07.18/39(1052).1 Հոդ.595
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.07.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.07.2014
Дата вступления в силу
28.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2014 թվականի N 690-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1438-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի «Սևան» ազգային պարկի հողամասերն անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ պայմանագրերի մասին» N 1438-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) 2-րդ ենթակետը «ավելացված արժեքի հարկ» բառերից հետո լրացնել «և հողի հարկ» բառերով.

2) 3-րդ ենթակետում «համապատասխան համայնքի ղեկավարի կողմից ներկայացված բնապահպանական ծրագրի կամ ծրագրերի ֆինանսավորման համար» բառերը փոխարինել «Սևանա լճի ջրհավաք ավազանի համայնքների ղեկավարների միջև կարող են կնքվել բնապահպանական ծրագրերի իրականացման մասին համապատասխան պայմանագրեր, որոնցում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 15

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան