«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2006 թվականի N 325-Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 25.09.14 N 1039-Ն)
1. Սահմանել փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ ԵՎ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները:
2. Փրկարարական ծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհվելու (մահանալու) դեպքերից` չորս հարյուր հիսունհինգ հազար դրամի չափով:
(2-րդ կետը փոփ. 05.05.11 N 667-Ն, 28.06.12 N 795-Ն)
3. Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, ինչպես նաև «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողները նույնպես ենթակա են պարտադիր պետական ապահովագրության` աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է ընդհանուր գումարների նկատմամբ հետևյալ տոկոսային հարաբերությամբ`
ա) առաջին խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի չափով.
բ) երկրորդ խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 80 տոկոսի չափով.
գ) երրորդ խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 60 տոկոսի չափով:
Միանվագ պարտադիր պետական ապահովագրական գումար չի վճարվում, եթե փրկարարական ծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:
(3-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)
4. Փրկարարական ծառայողներին պարտադիր պետական ապահովագրական գումարներ են հատկացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից` Հայաստանի փրկարար ծառայության ներկայացրած ցուցակների հիման վրա:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հատկացված միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները վճարվում են ըստ բնակության վայրի` տեղական գանձապետական ստորաբաժանումների միջոցով:
(հավելվածը փոփ. 05.05.11 N 667-Ն, 28.06.12 N 795-Ն, 25.09.14 N 1039-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.07.2020, N 1253-Ն | 01.08.2020, N 325-Ն | |
05.12.2019, N 1719-Ն | 12.12.2019, N 325-Ն | |
10.12.2015, N 1446-Ն | 15.12.2015, N 325-Ն | |
23.07.2015, N 819-Ն | 06.08.2015, N 325-Ն | |
25.09.2014, N 1039-Ն | 09.10.2014, N 325-Ն | |
28.06.2012, N 795-Ն | 12.07.2012, N 325-Ն | |
05.05.2011, N 667-Ն | 09.06.2011, N 325-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|