Գլխավոր տեղեկություն
Номер
N 309-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.08.15/19(498) Հոդ.209
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
29.07.2014
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
29.07.2014
Дата вступления в силу
01.09.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60014344

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 հուլիսի 2014 թ.

ք. Երևան

N 309-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 340-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 327-Ն, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 291-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 27-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 6-րդ մասերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների սահմանման մասին» N 340-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝

1) «Հիմնական տեղական հեռախոսակապի ծառայությունների առավելագույն սակագներ» N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

2) «ISDN (2B+D) 128 կբիթ/վրկ հիմնական և լրացուցիչ ծառայությունների առավելագույն սակագներ» N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

3) «2048 կբիթ/վրկ E-1 և ISDN 30B+D (PRA) թվային կապուղիների առավելագույն սակագներ» N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.

4) «Միջքաղաքային, դեպի Հայաստանի Հանրապետության հանրային շարժական բջջային կապի ցանցեր և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք զանգերի առավելագույն սակագներ» N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

1) 2010 թվականի հունիսի 30-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցից դեպի այլ օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանց կատարվող զանգերի առավելագույն սակագների սահմանման մասին» N 327-Ն որոշումը.

2) 2013 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի N 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 291-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված N 1

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի 2014

թվականի հուլիսի 29-ի N 309-Ն

որոշման

 

 

«Հավելված N 1

Հաստատված է ՀՀ հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2007 թվականի

օգոստոսի 24-ի N 340-Ն որոշմամբ

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ

ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հ/հ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Չափի միավոր

Սակագինը (առանց ավելացված արժեքի հարկի)

Ավելացված արժեքի հարկ

Սակագինը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

1.

Հեռախոսագծի տեղադրման միանվագ ծառայություն

       

1)

բնակիչ բաժանորդի համար

դրամ

10,000.0

 2,000.0

 12,000.0

2)

գործարար բաժանորդի համար

դրամ

 12,000.0

 2,400.0

 14,400.0

2.

Հիմնական հեռախոսագծի բաժանորդային վճար

       

1)

Գնային տարբերակ 1

       

ա.

բնակիչ բաժանորդի համար

դրամ/ամիս

 916.67

 183.33

 1,100.0

բ.

գործարար բաժանորդի համար

դրամ/ամիս

 4,000.0

 800.0

 4,800.0

2)

Գնային տարբերակ 2

       

ա.

բնակիչ բաժանորդի համար

դրամ/ամիս

 4,300.0

 860.0

 5,160.0

բ.

գործարար բաժանորդի համար

դրամ/ամիս

 6,250.0

 1,250.0

 7,500.0

3.

Զուգտակ հեռախոսագծի բաժանորդային վճար՝ բնակիչ բաժանորդի համար

դրամ/ամիս

 600.0

 120.0

 720.0

4.

Միացնող գծի ամսական վարձ (անկախ գծերի քանակից, կիրառվում են միևնույն տեղական զանգերի տարածքում)՝ բնակիչ և գործարար բաժանորդների համար

դրամ/ամիս

 2,000.0

 400.0

 2,400.0

5.

Ուղիղ գծի ամսական վարձ

       

1)

բնակիչ բաժանորդի համար

դրամ/ամիս

 2,500.0

 500.0

 3,000.0

2)

գործարար բաժանորդի համար

դրամ/ամիս

 3,000.0

 600.0

 3,600.0

6.

Գերատեսչական ԱՀԿ-ների միացնող գծի ամսական վարձ (միայն գործարար և կառավարական բաժանորդների համար)

       

1)

երկու լարով

դրամ/ամիս

 2,000.0

 400.0

 2,400.0

2)

երեք լարով

դրամ/ամիս

 3,000.0

 600.0

 3,600.0

7.

Տեղական զանգերի (ներառյալ՝ ինտերնետ հասանելիության համար) ծառայություն

       

1)

Գնային տարբերակ 1

       

ա.

ամսական տրամադրվող անվճար րոպեների չափաքանակը՝ յուրաքանչյուր հեռախոսագծի համար

րոպե/ամիս

360

բ.

տեղական զանգ՝ սկսած 361-րդ րոպեից

դրամ/րոպե

 4.17

 0.83

 5.00

2)

Գնային տարբերակ 2

       

ա.

ամսական տրամադրվող անվճար րոպեների չափաքանակը՝ յուրաքանչյուր հեռախոսագծի համար

րոպե/ամիս

1600

բ.

տեղական զանգ՝ սկսած 1601-րդ րոպեից

դրամ/րոպե

 4.17

 0.83

 5.00

3)

Ինտերնետ հասանելիության համար տեղական զանգի ծառայություն

դրամ/րոպե

 0.83

 0.17

 1.00

 

1. Սույն աղյուսակի 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված գնային տարբերակի ընտրության վերաբերյալ բաժանորդը գրավոր դիմում է ներկայացնում «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն՝ հաշվետու ամսվան նախորդող ամսվա ընթացքում: Բաժանորդի կողմից նշված տարբերակների ընտրության վերաբերյալ դիմում չներկայացնելու դեպքում ենթակա են կիրառման գնային տարբերակ 1-ով սահմանված սակագները:

2. Սույն աղյուսակի 7-րդ կետով սահմանված տեղական զանգերի և տեղական զանգի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները կիրառվում են 1-ին և 2-րդ գնային տարբերակների համար սահմանված անվճար րոպեների չափաքանակները բաժանորդի կողմից օգտագործելուց հետո` անկախ տրամադրված անվճար րոպեների չափաքանակների օգտագործման ուղղություններից (տեղական զանգ, ինտերնետ հասանելիության ծառայության համար տեղական զանգ):

3. 2015 թվականի հուլիսի 1-ից սկսած սույն աղյուսակի 7-րդ կետով սահմանված անվճար րոպեների չափաքանակները կիրառվում են նաև միջքաղաքային զանգերի ծառայության համար:»։

 

 

Հավելված N 2

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի 2014

թվականի հուլիսի 29-ի N 309-Ն

որոշման

 

 

«Հավելված N 2

Հաստատված է ՀՀ հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2007 թվականի

օգոստոսի 24-ի N 340-Ն որոշմամբ

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ

ISDN (2B+D) BRA 128 ԿԲԻԹ/ՎՐԿ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հ/հ

Ծառայություն

Չափի

միավոր

Սակագինը (առանց ավե-լացված արժեքի հարկի)

Ավելացված արժեքի հարկ

Սակագինը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

1.

Միանվագ ծառայություններ

       

1)

ISDN-2 (2B+D) 128 կբիթ/վրկ գծի տրամադրում 1 հեռախոսահամարի միացումով (NT սարքի հետ)

դրամ

 9,083.33

 1,816.67

 10,900.0

2)

Գործող հանրային հեռախոսային ցանցի (PSTN) գծի վերամիացում ISDN ցանցին

դրամ

 5,000.0

 1,000.0

 6,000.0

3)

ISDN-2(2B+D) 128կբթ/վրկ գծի վերատեղադրում նույն շենքում

դրամ

4,541.67

908.33

5,450.0

4)

ISDN-2(2B+D) 128կբթ/վրկ գծի վերատեղադրում այլ շենքում

դրամ

9,083.33

1,816.67

10,900.0

2.

ISDN BRA (2B+D) 128 կբիթ/վրկ գծի բաժանորդային

վճար և տեղական զանգերի ծառայություն

       

1)

Գնային տարբերակ 1

       

ա.

ամսական բաժանորդային վճար՝ բնակիչ բաժանորդի համար

դրամ/ամիս

 2,500.0

 500.0

 3,000.0

բ.

ամսական բաժանորդային վճար՝ գործարար բաժանորդի համար

դրամ/ամիս

 5,000.0

 1,000.0

 6,000.0

գ.

ամսական տրամադրվող անվճար րոպեների չափաքանակը՝ մեկ ISDN գծի համար

րոպե/ամիս

360

դ.

տեղական զանգ՝ սկսած 361-րդ րոպեից

դրամ/րոպե

 4.17

 0.83

 5.0

ե.

ինտերնետ հասանելիության համար տեղական զանգի ծառայություն

դրամ/րոպե

 0.83

 0.17

 1.0

2)

Գնային տարբերակ 2

       

ա.

ամսական բաժանորդային վճար՝ բնակիչ բաժանորդի համար

դրամ/ամիս

 7,000.0

 1,400.0

 8,400.0

բ.

ամսական բաժանորդային վճար՝ գործարար բաժանորդի համար

դրամ/ամիս

 8,500.0

 1,700.0

 10,200.0

գ.

ամսական տրամադրվող անվճար րոպեների չափաքանակը՝ մեկ ISDN գծի համար

րոպե/ամիս

1600

դ.

տեղական զանգ՝ սկսած 1601-րդ րոպեից

դրամ/րոպե

 4.17

 0.83

 5.0

ե.

ինտերնետ հասանելիության համար տեղական զանգի ծառայություն

դրամ/րոպե

 0.83

 0.17

 1.0

 

1. Սույն աղյուսակի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված գնային տարբերակի ընտրության վերաբերյալ բաժանորդը գրավոր դիմում է ներկայացնում «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն՝ հաշվետու ամսվան նախորդող ամսվա ընթացքում: Բաժանորդի կողմից նշված տարբերակների ընտրության վերաբերյալ դիմում չներկայացնելու դեպքում ենթակա են կիրառման գնային տարբերակ 1-ով սահմանված սակագները:

2. Սույն աղյուսակի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված տեղական զանգերի և տեղական զանգի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները կիրառվում են 1-ին և 2-րդ գնային տարբերակների համար սահմանված անվճար րոպեների չափաքանակները բաժանորդի կողմից օգտագործելուց հետո` անկախ տրամադրված անվճար րոպեների չափաքանակների օգտագործման ուղղություններից (տեղական զանգ, ինտերնետ հասանելիության ծառայության համար տեղական զանգ):

3. 2015 թվականի հուլիսի 1-ից սկսած սույն աղյուսակի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված անվճար րոպեների չափաքանակները կիրառվում են նաև միջքաղաքային զանգերի ծառայության համար:»։

 

 

Հավելված N 3

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի 2014

թվականի հուլիսի 29-ի N 309-Ն

որոշման

 

 

«Հավելված N 3

Հաստատված է ՀՀ հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2007 թվականի

օգոստոսի 24-ի N 340-Ն որոշմամբ

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ

2048 ԿԲԻԹ/ՎՐԿ E-1 ԵՎ ISDN 30B+D (PRA) ԹՎԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ

 

Հ/հ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Չափի միավոր

Սակագինը (առանց ավելացված արժեքի հարկի)

Ավելացված արժեքի հարկ

Սակագինը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

1.

Առանց հանրային ամրակցված հեռախոսային ցանցին միանալու հնարավորության 2048 կբիթ/վրկ թողունակությամբ E-1 կապուղու տեղադրման ծառայություն

       

1)

I գոտի (0-25 կմ կապուղի)

դրամ

113,208.33

22,641.67

135,850.0

2)

II գոտի (26-50 կմ կապուղի)

դրամ

181,166.67

36,233.33

217,400.0

3)

III գոտի (51-100 կմ կապուղի)

դրամ

317,000.0

63,400.00

380,400.0

4)

IV գոտի (101-200 կմ կապուղի)

դրամ

486,833.33

97,366.67

584,200.0

5)

V գոտի (201 կմ և ավելի կապուղի)

դրամ

520,791.67

104,158.33

624,950.0

6)

Երկու կետերի (բնակավայրերի) հեռավորությունը հաշվարկվում է ուղիղ թռիչքով 1:500000 մասշտաբի քարտեզով

7)

2048 կբիթ/վրկ թվային կապուղիները տրամադրվում են 2 կետերի միջև։ Միջանկյալ տեղամասերում ելքի և (կամ) մուտքի տրամադրումը համարվում է որպես առանձին կապուղու տրամադրում։

2.

Առանց հանրային ամրակցված հեռախոսային ցանցին միանալու հնարավորության 2048 կբիթ/վրկ թողունակությամբ E-1 կապուղու բաժանորդային ծառայություն

       

1)

I գոտի (0-25 կմ կապուղի)

դրամ/ամիս

45,250.00

9,050.00

54,300.0

2)

II գոտի (26-50 կմ կապուղի)

դրամ/ամիս

72,413.33

14,482.67

86,896.0

3)

III գոտի (51-100 կմ կապուղի)

դրամ/ամիս

126,706.67

25,341.33

152,048.0

4)

IV գոտի (101-200 կմ կապուղի)

դրամ/ամիս

194,590.00

38,918.00

233,508.0

5)

V գոտի (201 կմ և ավելի կապուղի)

դրամ/ամիս

208,163.33

41,632.67

249,796.0

6)

Երկու կետերի (բնակավայրերի) հեռավորությունը հաշվարկվում է ուղիղ թռիչքով 1:500000 մասշտաբի քարտեզով

7)

2048 կբիթ/վրկ թվային կապուղիները տրամադրվում են 2 կետերի միջև։ Միջանկյալ տեղամասերում ելքի և (կամ) մուտքի տրամադրումը համարվում է որպես առանձին կապուղու տրամադրում։

3.

Հանրային ամրակցված հեռախոսային ցանցին միանալու հնարավորությամբ 2048 կբիթ/վրկ թողունակությամբ E-1 կապուղի

       

1)

ISDN 30B+D (PRA) 2048 կբիթ/վրկ թողունակության հոսքի տեղադրման ծառայություն (1 հեռախոսահամարի միացումով)` ներառյալ ելքային զանգի հնարավորությունը

դրամ

384,000.00

76,800.00

460,800.0

2)

ISDN 30B+D (PRA) 2048 կբիթ/վրկ թողունակության հոսքի տեղադրման ծառայություն (1 հեռախոսահամարի միացումով)՝ առանց ելքային զանգի հնարավորության

դրամ

192,000.00

38,400.00

230,400.0

3)

ISDN 30B+D (PRA) 2048 կբիթ/վրկ թողունակության հոսքի բաժանորդային ծառայություն՝ ներառյալ ելքային զանգի հնարավորությունը

դրամ/ամիս

126,833.33

25,366.67

152,200.0

4)

ISDN 30B+D (PRA) 2048 կբիթ/վրկ թողունակության հոսքի բաժանորդային ծառայություն՝ առանց ելքային զանգի հնարավորության

դրամ/ամիս

63,416.67

12,683.33

76,100.0

5)

2048 կբիթ/վրկ թողունակության հանրային ամրակցված հեռախոսային ցանցին միանալու հնարավորությամբ թվային կապուղիների տեղական զանգերի (ներառյալ ինտերնետ հասանելիության համար) ծառայություն

(մեկ կապուղու համար)

       

ա.

Ամսական տրամադրվող անվճար րոպեների չափաքանակը

րոպե/ամիս

10,800.0

բ.

Տեղական զանգ՝ սկսած 10801-րդ րոպեից

դրամ/րոպե

4.17

0.83

5.0

գ.

Ինտերնետ հասանելիության համար տեղական զանգի ծառայություն

դրամ/րոպե

0.83

0.17

1.0

դ.

Տեղական զանգերի և ինտերնետ հասանելիության համար տեղական զանգի ծառայությունների սակագները կիրառվում են սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված անվճար րոպեների չափաքանակները օգտագործելուց հետո` անկախ տրամադրված անվճար րոպեների չափաքանակների օգտագործման ուղղություններից (տեղական զանգ, ինտերնետ հասանելիության ծառայության համար տեղական զանգ):

ե.

2015 թվականի հուլիսի 1-ից սկսած սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված անվճար րոպեների չափաքանակը կիրառվում է նաև միջքաղաքային զանգերի ծառայության համար:

»:

 

 

Հավելված N 4

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի 2014

թվականի հուլիսի 29-ի N 309-Ն

որոշման

 

 

«Հավելված N 4

Հաստատված է ՀՀ հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2007 թվականի

օգոստոսի 24-ի N 340-Ն որոշմամբ

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ

ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐ, ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ, ԴԵՊԻ ԱՅԼ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՑԱՆՑ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԶԱՆԳԵՐԻ

 

Հ/հ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Չափի միավոր

Սակագինը (առանց ավելացված արժեքի հարկի)

Ավելացված արժեքի հարկ

Սակագինը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

1.

Դեպի հանրային շարժական բջջային կապի ցանցեր զանգերի ծառայություն

       

1)

ժամը 07:00 - 23:00

դրամ/րոպե

58.33

11.67

70.0

2)

ժամը 23:00 - 07:00

դրամ/րոպե

40.83

8.17

49.0

2.

Միջքաղաքային հեռախոսային ծառայություն

դրամ/րոպե

4.17

0.83

5.0

3.

Դեպի Հայաստանի Հանրապետության այլ օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանց զանգերի ծառայություն

դրամ/րոպե

4.17

0.83

5.0

4.

Դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք զանգերի ծառայություն

       

1)

Դեպի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանց

դրամ/րոպե

4.17

0.83

5.0

2)

Դեպի հանրային շարժական բջջային կապի ցանց`

ժամը 07:00 - 23:00

դրամ/րոպե

58.33

11.67

70.0

3)

Դեպի հանրային շարժական բջջային կապի ցանց`

ժամը 23:00 - 07:00

դրամ/րոպե

40.83

8.17

49.0

 

1. 2015 թվականի հուլիսի 1-ից սկսած սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սակագինը կիրառվում է սույն որոշման NN 1-3 հավելվածներով նախատեսված անվճար րոպեների չափաքանակները սպառվելուց հետո:»։