«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2004 թվականի N 633-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ժա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. (կետն ուժը կորցրել է 26.08.10 N 1187-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 26.08.10 N 1187-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը:
2. Քաղաքացիական պաշտպանության պլանը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները, գործողություններն ու դրանց իրականացման կարգը կանոնակարգող փաստաթղթերի փաթեթ է՝ բնակչությանն ու նյութական արժեքները պաշտպանելու համար:
3. Քաղաքացիական պաշտպանության պլանները դասակարգվում են`
ա) հանրապետականի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պլան.
բ) գերատեսչականի` Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլան.
գ) մարզի` Հայաստանի Հանրապետության մարզի քաղաքացիական պաշտպանության պլան.
դ) Երևան քաղաքի` Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլան.
ե) համայնքի` Հայաստանի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլան.
զ) կազմակերպության` անկախ կազմակերպական-իրավական ձևից, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպությունների, հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների, 100 և ավելի աշխատող ունեցող կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիական պաշտպանության պլան.
է) քաղաքացիական պաշտպանության ծառայության` հանրապետական, մարզային, համայնքային և կազմակերպության քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության պլան:
(3-րդ կետը խմբ. 26.08.10 N 1187-Ն)
3.1. Քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը կազմվում է մինչև 100 աշխատող ունեցող, անկախ կազմակերպական-իրավական ձևից, կազմակերպության համար:
(3.1-ին կետը լրաց. 26.08.10 N 1187-Ն)
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
4. Քաղաքացիական պաշտպանության պլանները և քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը մշակվում են`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից.
բ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների կողմից.
գ) Հայաստանի Հանրապետության մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության կողմից.
դ) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից.
ե) Հայաստանի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համապատասխան մարզային փրկարարական վարչության մեթոդական օգնությամբ.
զ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը` կազմակերպության կողմից.
է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը` կազմակերպության կողմից.
ը) քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության պլանը` քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավարության կողմից:
(4-րդ կետը խմբ. 26.08.10 N 1187-Ն, փոփ. 25.09.14 N 1039-Ն)
5. Քաղաքացիական պաշտպանության պլանները և քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը համաձայնեցվում են`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարների հետ.
բ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, այլ շահագրգիռ պետական կառավարման մարմինների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ.
գ) Հայաստանի Հանրապետության մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը` համապատասխան զինվորական կայազորի պետի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ.
դ) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի զինվորական կայազորի պետի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ.
ե) Հայաստանի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համապատասխան մարզային փրկարարական վարչության պետի հետ, սահմանամերձ գոտում գտնվող համայնքներինը` նաև համապատասխան զինվորական կայազորի պետի հետ.
զ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ, ռազմական դրության պայմաններում գործունեությունը շարունակող և սահմանամերձ գոտում գտնվող կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պլանը` նաև համապատասխան զինվորական կայազորի պետի հետ.
է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ.
ը) քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության պլանը`
- հանրապետական քաղաքացիական պաշտպանության ծառայության` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ,
- մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայության` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համապատասխան մարզային փրկարարական վարչության և վերադաս հանրապետական ծառայության պետի հետ,
- համայնքային և կազմակերպության քաղաքացիական պաշտպանության ծառայությունների` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ:
(5-րդ կետը խմբ. 26.08.10 N 1187-Ն, փոփ. 25.09.14 N 1039-Ն)
6. Քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման աշխատանքները կազմակերպում, ղեկավարում և մշակված պլանը համաձայնեցնելուց հետո հաստատում է`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ.
բ) հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի քաղաքացիական պաշտպանության պլանները՝ տվյալ մարմնի ղեկավարի կողմից.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 15.09.11 N 1321-Ն)
դ) հանրապետական գործադիր մարմնի և պետական մարմնի առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` համապատասխան վերադաս մարմնի ղեկավարի կողմից.
ե) Հայաստանի Հանրապետության մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից.
զ) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետի կողմից.
է) Հայաստանի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավարի կողմից.
ը) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը` կազմակերպության ղեկավարի կողմից.
թ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը` կազմակերպության ղեկավարի կողմից.
ժ) քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության`
- հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից,
- մարզային պլանը` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի կողմից,
- համայնքային և կազմակերպության պլանները` համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետի կողմից:
(6-րդ կետը խմբ. 26.08.10 N 1187-Ն, խմբ., փոփ. 15.09.11 N 1321-Ն)
7. Քաղաքացիական պաշտպանության պլանները ճշտվում են յուրաքանչյուր տարի՝ հունվարի 1-ի դրությամբ:
8. (կետն ուժը կորցրել է 26.08.10 N 1187-Ն)
9. Քաղաքացիական պաշտպանության պլանների և գործողությունների պլան-ժամանակացույցերի օրինակելի ձևերը և մշակման չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(9-րդ կետը փոփ. 26.08.10 N 1187-Ն)
(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 26.08.10 N 1187-Ն, փոփ., խմբ. 15.09.11 N 1321-Ն, փոփ. 25.09.14 N 1039-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |