«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014334
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 հուլիսի 2014 թ. |
թիվ 179-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով երաշխիքային ֆոնդը կառավարող անձի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկությունների փոխանակման գործընթացը կարգավորող կանոնակարգը համապատասխանեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասը, 47-րդ հոդվածի 6-րդ մասը, և
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի ««Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկությունների փոխանակման ձևը և կարգը» կանոնակարգ 10/20-ը հաստատելու մասին» թիվ 325-Ն որոշմամբ հաստատված «Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկությունների փոխանակման ձևը և կարգը» կանոնակարգ 10/20-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգի որոշման նախաբանի առաջին պարբերությունում «վճարների» բառը փոխարինել «հատկացումների» բառով,
2) Կանոնակարգի որոշման նախաբանի երկրորդ պարբերությունում «18-րդ հոդվածի 5.1-րդ մասը, 52-րդ հոդվածի 6-րդ մասը» բառերը փոխարինել «19-րդ հոդվածի 6-րդ մասը, 47-րդ հոդվածի 6-րդ մասը» բառերով,
3) Կանոնակարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում «երաշխիքային ֆոնդի կառավարիչ» բառերը փոխարինել «երաշխիքային ֆոնդը կառավարող անձ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. հուլիսի 18 Երևան |