Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-503
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (20.10.1995-20.03.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
20.10.1995
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.10.1995
Дата вступления в силу
20.10.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.03.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

I. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1. Հրամանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքից հանել «23. Հարկային տեսչություն» բառերը:

Այդ կապակցությամբ 24-րդ, 25-րդ, 26-րդ և 27-րդ կետերը համարել համապատասխանաբար 23-րդ, 24-րդ, 25-րդ և 26-րդ կետեր:

2. Հրամանագրի 56-րդ կետի առաջին մասից հանել «5-օրյա ժամկետում» բառերը:

3. Հրամանագրի 73-րդ կետում`

երրորդ մասի «ժ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ) նշանակում և պաշտոնից ազատում է նախարարների տեղակալներին, Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների ղեկավարներին և նրանց տեղակալներին, ինչպես նաև հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ղեկավարներին` խորհրդակցելով համապատասխան նախարարների և պետական կառավարման հանրապետական մյուս մարմինների ղեկավարների հետ».

հինգերորդ մասը «ա» ենթակետից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.

«ա) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներպետական հարաբերություններում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում»:

Այդ կապակցությամբ «ա», «բ» և «գ» ենթակետերը համարել համապատասխանաբար «բ», «գ» և «դ» ենթակետեր:

II. Ուժը կորցրած ճանաչել հրամանագրի 73-րդ կետի երրորդ մասի «դ» ենթակետը և 74-րդ կետի երկրորդ մասի «գ» և «դ» ենթակետերը:

III. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հարկային տեսչությունը կառավարության կառուցվածքից դուրս բերելու կապակցությամբ հնգօրյա ժամկետում ընդունել տեսչության հետագա կարգավիճակի վերաբերյալ համապատասխան որոշում:

IV. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
  20 հոկտեմբերի 1995 թ.
ՆՀ-503

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան