ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2014 թվականի N 1027-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի N 47/2 հասցեում գտնվող` 787262 դրամ սկզբնական արժեքով ու 16.52 քառ. մետր մակերեսով պարիսպը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.167598 հեկտար հողամասը «այսուհետ` գույք» նվիրաբերել «Օյունջյան» բարեգործական հիմնադրամին՝ «Վարդուհի» արվեստի դպրոց ստեղծելու և գույքի տարածքում գործունեություն ծավալելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են հիմնադրամի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 29 Երևան |