Գլխավոր տեղեկություն
Номер
N 981-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.10.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.10.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.10.2014
Дата вступления в силу
07.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2014 թվականի N 981-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին (պատվիրակության ղեկավար), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Տիգրան Բարսեղյանին, Հայաստանի Հանրապետության նախագահի ռեֆերենտ Հրայր Ղուկասյանին (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանին (համաձայնությամբ) 2014 թվականի հոկտեմբերի 7-11-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ու Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության մոնիթորինգի 3-րդ փուլի արդյունքների մասին հաշվետվությունը քննարկելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Քրմոյանի և Հրայր Ղուկասյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Սիրանուշ Սահակյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Բարսեղյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային ծառայության մարմնի համակարգի ու մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սուրեն Քրմոյանի` Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 6

Երևան