Գլխավոր տեղեկություն
Номер
N 159-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.07.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.07.18/39(1052).1 Հոդ.186.1
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
11.06.2014
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
11.06.2014
Дата вступления в силу
25.07.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60014259

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 հունիսի 2014 թ.

ք. Երևան

N 159-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ կետի «ե», «իը» ենթակետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 17-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոնները հաստատելու մասին» N 251-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը.

1) Կանոնների 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«15. Դոնոր օպերատորին արգելվում է անձամբ կամ երրորդ անձի միջոցով Համարի տեղափոխելիության ծառայություն պահանջող Բաժանորդի նկատմամբ իրականացնել այդ ծառայությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային բնույթ չկրող ցանկացած անհատական գործողություն, այդ թվում` Կանչ կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ ծառայություն, բացառությամբ սույն կանոնների 15.1 կետով սահմանված դեպքի։».

2) Կանոնները լրացնել 15.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«15.1 Դոնոր օպերատորը Համարի տեղափոխելիության ծառայություն պահանջող Բաժանորդին տեղեկացնում է վերջինիս պարտքի վերաբերյալ կարճ հաղորդագրությամբ (SMS)։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան