Գլխավոր տեղեկություն
Номер
N 645-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.12.2003-10.07.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.12.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.12.2003
Дата вступления в силу
13.12.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2003 թվականի N 645-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում առկա` օգտագործման համար ոչ պիտանի (ժամկետանց) (այսուհետ` ոչ պիտանի) դեղերի հաշվառումը և դրանց անվտանգ ոչնչացումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել ոչ պիտանի դեղերի ոչնչացման միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացուցիչ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

 

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

ա) սույն որոշման 1-ին կետով սահմանված պետական կառավարման մարմինների ղեկավարներին` հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի անդամների թեկնածությունները.

բ) միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` 15-օրյա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում հաշվառել և միջգերատեսչական հանձնաժողով ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի տնօրինության տակ գտնվող ոչ պիտանի դեղերի ցանկերը:

4. Միջգերատեսչական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում քննարկել ոչ պիտանի դեղերի ցանկերը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում առկա ոչ պիտանի դեղերի անվտանգ ոչնչացման ծրագիր` իր ժամանակացույցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. դեկտեմբերի 12

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.07.2014, N 632-Ա 10.07.2014, N 645-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան