Գլխավոր տեղեկություն
Номер
N 604-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.10.2014-16.07.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.575
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.04.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.05.2006
Дата вступления в силу
01.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2006 թվականի N 604-Ն

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԿՐՃԱՏ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

1. Սահմանել աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող` առողջության համար վնասակար աշխատանքների, ծառայությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Առողջության համար վնասակար աշխատանքների, ծառայությունների համար սահմանել աշխատաժամանակի շաբաթական 36 ժամ տևողություն:

3. Առողջության համար վնասակար աշխատանքներ, ծառայություններ կատարող փրկարարական ծառայողներին վճարել հավելում` ժամային պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 13
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 6-ի N 604-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԿՐՃԱՏ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ` ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

1. Սույն ցանկով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայությունում աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող` առողջության համար վնասակար ծառայությունները, աշխատանքները:

(1-ին կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայությունում աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող ծառայությունների, աշխատանքների տեսակներն են`

ա) աղետի գոտում իրականացվող աշխատանքներ,

բ) կենսաբանական ախտահարված օջախի հետազոտման աշխատանքներ,

գ) քիմիական, ճառագայթային, կենսաբանական ախտահարված և ճառագայթված օջախներում իրականացվող աշխատանքներ,

դ) լաբորատոր պայմաններում հնարավոր քիմիական, կենսաբանական, ճառագայթային ախտահարված նմուշների ստուգման աշխատանքներ,

ե) վարակվածության օջախից դուրս գտնվող հատուկ մշակման կետում հանդերձանքի ախտահանման աշխատանքներ,

զ) քիմիական, ճառագայթային, կենսաբանական ախտահարված և ճառագայթված օջախների տեսակի, տեղի և մակարդակի որոշման, ճառագայթաակտիվ վարակի տարածման ուղիների սպառնալիքի գնահատման աշխատանքներ,

է) բարձր լեռնային շրջաններում իրականացվող աշխատանքներ,

ը) ֆրեզագրեգատներին և օդամղիչներին առնչվող աշխատանքներ,

թ) ջրասուզական և ջրափրկարարական աշխատանքներ,

ժ) հրդեհաշիջման աշխատանքներ:

(2-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

(հավելվածը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան