Գլխավոր տեղեկություն
Номер
N 824-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.09.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.09.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.09.2014
Дата вступления в силу
02.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 2014 թվականի N 824-Ա

 

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԿՈՊԵՆՀԱԳԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին 2014 թվականի սեպտեմբերի 15-18-ը գործուղել Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն)՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպվող Եվրոպական տարածաշրջանի կոմիտեի 64-րդ նստաշրջանին մասնակցելու համար։

2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Մուրադյանի՝ Կոպենհագեն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կոպենհագեն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 1

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան