Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 202-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.09.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.09.02/22(501) Հոդ.253
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
15.07.2014
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
24.07.2014
Дата вступления в силу
12.09.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014391

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 հուլիսի 2014 թ.

թիվ 202-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ֆինանսական կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակման գործընթացը համապատասխանեցնել ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման գործընթացները կարգավորող կանոնակարգերում կատարված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ և 96-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 3-րդ մասերը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ, 70-րդ և 83-րդ հոդվածները, 182-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասը, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» Կանոնակարգ 8/03-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 8/03) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգ 8/03-ի 17-րդ կետի 6-րդ ենթակետը «կանոնադրությունը» բառից հետո լրացնել «՝ տվյալ պահին կատարված բոլոր փոփոխությունները և լրացումները ներառած (ինկորպորացրած) վիճակում: Ընդ որում, կանոնադրության տիտղոսաթերթի վրա պետք է նշվեն կանոնադրությունում կատարված բոլոր փոփոխությունների և լրացումների ընդունման և Կենտրոնական բանկի կողմից գրանցման ամսաթվերը, իսկ փոփոխված կամ լրացված կետերի ներքո նշվի այդ փոփոխությունների և լրացումների կատարման ամսաթվերը՝ հնարավորություն ընձեռելով կանոնադրությունը դիտել նախորդող յուրաքանչյուր ժամանակահատվածի դրությամբ» բառերով,

2) Կանոնակարգ 8/03-ի 56.4-րդ կետի 1-ին ենթակետը «(կանոնադրությունը)» բառից հետո լրացնել «՝ տվյալ պահին կատարված բոլոր փոփոխությունները և լրացումները ներառած (ինկորպորացրած) վիճակում: Ընդ որում, կանոնադրության տիտղոսաթերթի վրա պետք է նշվեն կանոնադրությունում կատարված բոլոր փոփոխությունների և լրացումների ընդունման և Կենտրոնական բանկի կողմից գրանցման ամսաթվերը, իսկ փոփոխված կամ լրացված կետերի ներքո նշվի այդ փոփոխությունների և լրացումների կատարման ամսաթվերը՝ հնարավորություն ընձեռելով կանոնադրությունը դիտել նախորդող յուրաքանչյուր ժամանակահատվածի դրությամբ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. հուլիսի 24

Երևան