ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2014 թվականի N 682-Ա
ՌԱՖԱՅԵԼ ԱԹՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 22 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հուլիսի 22-ի N 682-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՌԱՖԱՅԵԼ ԱԹՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Պ. Սաֆարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Ա. Առաքելյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Հովհաննիսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ս. Բալասանյան |
- Գյումրու քաղաքապետ (համաձայնությամբ) |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Շ. Խաչատրյան |
- արվեստաբան (համաձայնությամբ) |
Կ. Աղամյան |
- «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետարանի բնակչության սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ) |
Ռ. Էլիբեկյան |
- գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ (համաձայնությամբ) |
Ս. Աթոյան |
- Ռ. Աթոյանի դուստր (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |