Գլխավոր տեղեկություն
Номер
N 670-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.07.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.07.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.07.2014
Дата вступления в силу
19.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2014 թվականի N 670-Ա

 

ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր ասամբլեայի 21-րդ հոբելյանական նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի՝ 2014 թվականի հունիսի 27-29-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը և ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Պողոսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 18

Երևան