Գլխավոր տեղեկություն
Номер
N 961-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.09.24/51(1064) Հոդ.854
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.09.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.09.2014
Дата вступления в силу
04.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2014 թվականի N 961-Ն

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ «2010» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ «2010» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2014 թվականի հոկտեմբերի 1-ից կիրառությունից հանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2010» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը:

2. Սահմանել, որ 2015 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2010» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը հաստատել դրոշմավորման համար նախատեսված` չօգտագործված և (կամ) վնասված` «2010» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 17

Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան