Գլխավոր տեղեկություն
Номер
N 622-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.07.2014-10.04.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.07.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.07.2014
Дата вступления в силу
08.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2014 թվականի N 622-Ա

 

ՄԻՆՉԵՎ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ` ՆԱԽԱԳԾԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԼԻԱՐԺԵՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 118-րդ կետի`

Հաստատել մինչև «Անշարժ գույքի հարկի մասին» և «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն ուժի մեջ մտնելը` նախագծերում առկա կարգավորումները լիարժեք կիրառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի  7

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հուլիսի 7-ի N 622-Ա

որոշման

 

 Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

մինչԵՎ «Անշարժ գույքի հարկի մասին» եվ փոխադրամիջոցների գույքահարկի մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ օրենքների նախագծերն ուժի մեջ մտնելը` նախագծերում առկա կարգավորումները լիարժեք կիրառելու նպատակով` անհրաժեշտ միջոցառումների

NN ը/կ

Աշխատանքի նկարագրությունը

Պատասխանատու կառավարման մարմնի անվանումը

Աշխատանքի իրականացման   ժամկետը

Իրականացվող աշխատանքի ֆինանսավորման ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից ներկայացվող տեղեկությունների նոր ձևաչափերի սահմանում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2014թ.
հուլիս

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից տրամադրվող տեղեկությունների նոր ձևաչափերի ներկայացում

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2014թ.
հուլիս-օգոստոս

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

Ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող հողատարածքների և շինությունների կադաստրային նոր տվյալների մուտքագրման համար ծրագրային միջոցների մշակում և տեղայնացում` հարկ հաշվառող մարմիններում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2014թ. հուլիս

ՀՀ պետական բյուջե

4.

Կազմակերպություններին պատկանող փոխադրամիջոցների նոր տվյալների մուտքագրման համար ծրագրային միջոցների մշակում և տեղայնացում` հարկ հաշվառող մարմիններում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2014թ. հուլիս

ՀՀ պետական բյուջե

5.

Նոր օրենքներին համապատասխան հարկերի հաշվառման նոր եղանակն ապահովող ծրագրային միջոցների մշակում, տեղայնացում և անձնակազմի ուսուցում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2014թ. նոյեմբեր-դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջե

6.

Նոր օրենքներին համապատասխան մշակված ծրագրային միջոցների հեղինակային հսկողություն համայնքներում` անճշտությունների վերացում, աշխատանքների վերլուծություն և հարցերի պարզաբանում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2015թ. հունվար-հունիս

ՀՀ պետական բյուջե

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան