Գլխավոր տեղեկություն
Номер
N 656-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.07.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.07.16/37(1050) Հոդ.576
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.07.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.07.2014
Дата вступления в силу
17.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 2014 թվականի N 656-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման 1.1-ին, 1.2-րդ կետերը, 6-րդ կետի «ա» ենթակետը, 7-րդ, 7.1-ին, 7.2-րդ, 11-րդ, 19-րդ կետերը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման առավելագույն չափը հաստատելու մասին» N 120 որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին պարենային ապահովության փոխարեն դրամական փոխհատուցման ամենամսյա չափ սահմանելու մասին» N 1141-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 837-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Ազգային անվտանգության մարմիններում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության համար հավելավճարների վճարման կարգը սահմանելու մասին» N 1651-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և առանձնացված ստորաբաժանումներում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 20-Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Քրեակատարողական ծառայողի արտաժամյա ծառայության համար վճարվող հավելավճարների չափը, հաշվարկման և վճարման կարգը հաստատելու մասին» N 2303-Ն որոշումը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը, փրկարարական ծառայության կոչման հավելավճարի չափը և փրկարարական ծառայության ծառայողին յուրաքանչյուր ամիս տրվող սննդի փոխհատուցման գումարի չափը սահմանելու մասին» N 2323-Ն որոշումը.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող փրկարարական ծառայողների դրամական բավարարման կարգը սահմանելու մասին» N 76-Ն որոշումը.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Փրկարարական ծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու համար տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը և պայմաննները սահմանելու մասին» N 248-Ն որոշումը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի «Քրեակատարողական ծառայողի լրացուցիչ աշխատավարձի հավելումները սահմանելու մասին» N 393-Ն որոշումը.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Զինծառայողների պարենային ապահովության փոխարեն դրամական փոխհատուցում սահմանելու մասին» N 735-Ն որոշումը.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 1354-Ն որոշումը.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն) սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1554-Ն որոշումը.

15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 26-ի «Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման ու ծառայության կամ այլ պետություններ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների դրամական բավարարման և դրան հավասարեցված վճարումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 191 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 190-Ն որոշումը.

16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի «Դիվանագետին օտար լեզվի իմացության համար լրավճար սահմանելու մասին» N 294-Ն որոշումը.

17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատողներին շնորհված դասային կոչումների և աշխատանքային ստաժի համար հավելումներ սահմանելու մասին» N 1409-Ն որոշումը.

18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական ծառայողներին տրվող ամսական հավելումների սահմանային չափերը և հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 325-Ն որոշումը.

19) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և չափը սահմանելու մասին» N 1011-Ն որոշումը.

20) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգի փրկարարական ծառայողների լրավճարների չափերը սահմանելու մասին» N 446-Ն որոշումը.

21) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների ծառայողների ու զինվորական կոչում չունեցող աշխատողների լրավճարների, հավելավճարների և պարգևավճարների չափերը սահմանելու մասին» N 469-Ն որոշումը.

22) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների լրավճարների և պարգևավճարների չափերը սահմանելու մասին» N 476-Ն որոշումը.

23) Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների լրավճարների, հավելավճարների և պարգևավճարների չափերը սահմանելու մասին» N 477-Ն որոշումը.

24) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների լրավճարների, հավելավճարների և պարգևավճարների չափերը սահմանելու մասին» N 479-Ն որոշումը.

25) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի «Դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափերը սահմանելու մասին» N 180-Ն որոշումը.

26) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի քրեակատարողական ծառայողների և քրեակատարողական ծառայության կոչում չունեցող աշխատողների լրավճարների, հավելավճարների և պարգևավճարների չափերը սահմանելու մասին» N 487-Ն որոշումը.

27) գաղտնի.

28) գաղտնի.

29) գաղտնի.

30) գաղտնի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվող դրամական բավարարման չափը և վճարման կարգը սահմանելու մասին» N 75-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում և 1-ին կետում «վճարվող դրամական բավարարման» բառերը փոխարինել «դրամական վճարների» բառով.

2) հավելվածի 2-րդ կետում և աղյուսակի 1-ին տողի 3-րդ և 4-րդ սյունակների վերնագրում «պաշտոնային դրույքաչափերով» և «պաշտոնային դրույքաչափը» բառերը համապատասխանաբար փոխարինել «դրամական վճարները» և «դրամական վճարը» բառերով.

3) հավելվածի 4-րդ կետում «ամսական դրամական բավարարման վճարումները» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափը» բառերով.

4) որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերում «դրամական բավարարումները» բառերը փոխարինել «դրամական վճարումները» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 7

Երևան