Գլխավոր տեղեկություն
Номер
N 606-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.06.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.06.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.06.2014
Дата вступления в силу
21.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 2014 թվականի N 606-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային NN 1, 2 մասնաշենքերում և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տնօրինության՝ Երևան քաղաքի Աճառյան 44 հասցեի հանրակացարանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ ըստ տնօրինության, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` բնակիչների միջոցների հաշվին:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանների զբաղեցրած հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 20

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 12-ի N 606-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային NN 1, 2 մասնաշենքերում ԵՎ Աճառյան 44 հասցեի հանրակացարանում բնակվող տեղաբնակների կողմից զբաղեցՎած՝ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների

 

NN

ը/կ

Բնակության վայրը

Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Հատկաց-ման տարե-թիվը

Զբաղեց-ված բնակելի տարածքի մակերեսը

(քառ. մետր)

Զբաղեցված բնակելի տարածքի սկզբնական արժեքը (դրամ)

Սեփականու-թյան տեսակը

Պատկանելու-թյունը

1.

 Քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային N 1 մասնաշենքի

N 715 սենյակ

Զաքարյան Սոնա Հակոբի

 

Հակոբյան Նվարդ Հակոբի

 

Զաքարյան Սարգիս Հակոբի

AH0585212, տրված` 20.05.2008 թ., 005-ի կողմից

 

AH0693764, տրված՝ 13.11.2008 թ., 005-ի կողմից

 

ծնվ.՝ 2000 թ.

 1994 թ.

 16.5

 98521.5

ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով, հավասար բաժիններով

ՀՀ կառավա-րությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

2.

Քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային N 2 մասնաշենքի

N 114 սենյակ

Աբրահամյան Խորեն Էդիկի

AM0276313, տրված` 22.04.2011 թ., 012-ի կողմից

 2006 թ.

  39.9

 1089549.3

սեփականու-թյան իրավունքով

ՀՀ կառավա-րությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

3.

Քաղ. Երևան, Աճառյան 44 հասցեի հանրակացարանի

N 6ա բնակարան

Ավանեսյան Ռոմեո Ռուբենի

AF0297369, տրված` 22.05.2001 թ., 008-ի կողմից

 2005 թ.

  37.2

 403136.4

սեփակա-նության իրավունքով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարա-րություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան