ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2014 թվականի N 606-Ա
ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՄԱԱՍՏՐԻԽՏ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի կոմիտեի 5-րդ նստաշրջանին, «Աղտոտիչների արտանետման և տեղափոխման ռեգիստրների մասին» արձանագրության կողմերի հանդիպման երկրորդ նստաշրջանին և դրանց շրջանակներում կայանալիք բարձրաստիճան պաշտոնյաների հավաքին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի` 2014 թվականի հուլիսի 1-3–ը Մաաստրիխտ (Նիդերլանդների Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Խաչիկ Հակոբյանի՝ Մաաստրիխտ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 2 Երևան |