ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2014 թվականի N 540-Ա
ԱՇՈՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՀԵԼՍԻՆԿԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին 2014 թվականի հունիսի 16-18-ը գործուղել Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն)` «ՋՋԷՌ» տիպի ռեակտորներ շահագործող պետությունների կարգավորող մարմինների տարեկան հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Աշոտ Մարտիրոսյանի՝ Հելսինկի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հելսինկի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 16 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|