Գլխավոր տեղեկություն
Номер
N 786-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.08.2014-10.02.2021)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.08.13/43(1056) Հոդ.731
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.07.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.2014
Дата вступления в силу
14.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2014 թվականի N 786-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների և 1994 թվականի ապրիլի 15-ին Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների կնքած «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը՝ ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնությունը նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում, ամբողջ տեքստում, NN 1 և 2 հավելվածներում «դրամական օգնություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պարգևավճար» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու (սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու) մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 3 հավելվածի:».

3) որոշման N 1 հավելվածում`

ա. 1.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ կետով.

«1.2. Սույն կարգի իմաստով՝ զինծառայողը համարվում է այլ պետություններում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե եղել է պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայող և զոհվել է (մահացել է) պարտադիր զինծառայության ժամանակ:»,

բ. 3-րդ կետի 1-ին ենթակետում «27000», «23000» և «18000» թվերը համապատասխանաբար փոխարինել «32000»,«28000» և «23000» թվերով,

գ. 3-րդ կետի 3-րդ ենթակետում «50000», «43000» և «31000» թվերը համապատասխանաբար փոխարինել «55000», «48000» և «36000» թվերով,

դ. 3-րդ կետի 4-րդ ենթակետում «14000», «12000» և «10000» թվերը համապատասխանաբար փոխարինել «19000», «17000» և «15000» թվերով,

ե. 4-րդ կետի առաջին նախադասությունում «աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ» բառերը փոխարինել «աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ» բառերով,

զ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող` Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով`

ա. յուրաքանչյուր երեխան՝ 38000 դրամ,

բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 31000 դրամ:»,

է. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.

«5.1. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստացող՝ հետևյալ կատեգորիաների անձինք (եթե չեն աշխատում` անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝

ա. յուրաքանչյուր երեխան՝ 38000 դրամ,

բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 31000 դրամ.

2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամը՝ 17000 դրամ.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով միաժամանակ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:»,

ը. 6-րդ կետում «պետական կենսաթոշակ» բառերը փոխարինել «պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ» բառերով, իսկ «(կենսաթոշակ չստացող)» բառերը փոխարինել «(չստացող)» բառով,

 թ. 7-րդ կետի առաջին նախադասությունում «(անկախ ընտանիքում կենսաթոշակառու լինելու հանգամանքից)» բառերը փոխարինել «(անկախ ընտանիքում կենսաթոշակառու կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձ (այսուհետ՝ կենսաթոշակառու) լինելու հանգամանքից)» բառերով,

ժ. 8-րդ կետում «և 5-րդ» բառերը փոխարինել «, 5-րդ և 5.1-ին» բառերով,

ժա. 9-րդ կետում «աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ» բառերը փոխարինել «աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ» բառերով,

ժբ. 10-րդ կետում «այդ օգնությունն» բառերը փոխարինել «սույն կարգի 7-րդ կետում նշված պարգևավճարն» բառերով,

ժգ. 10.1-ին կետում «պետական կենսաթոշակ» բառերը փոխարինել «պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ» բառերով, իսկ «(կենսաթոշակ չի ստանում)» բառերը փոխարինել «(չի ստանում)» բառերով,

ժդ. 11-րդ կետում «կենսաթոշակ է ստանում» բառերը փոխարինել «ստանում է կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ» բառերով,

ժե. 12-րդ կետում «Դրամական օգնությունը» բառերը փոխարինել «Սույն կարգի 7-րդ կետում նշված պարգևավճարը» բառերով,

ժզ. 13-րդ կետի առաջին նախադասությունը «Ընտանիքի՝» բառից հետո լրացնել «սույն կարգի 7-րդ կետում նշված» բառերով,

ժէ. 14-րդ կետի 1-ին ենթակետը և 2-րդ ենթակետի առաջին նախադասությունը «կենսաթոշակ» բառերից հետո լրացնել «(կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ)» բառերով, իսկ 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «կենսաթոշակի» բառերից հետո լրացնել «(կամ ծերության նպաստի)» բառերով,

ժը. 17-րդ և 18-րդ կետերը «կենսաթոշակի» բառից հետո լրացնել «(կամ նպաստի)» բառերով,

ժթ. 19-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

ի. 23-րդ կետի 2-րդ ենթակետը «անձնագիրը» բառից հետո լրացնել «(կամ նույնականացման քարտը)» բառերով, իսկ 4-րդ ենթակետը «մասին» բառից հետո լրացնել «կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու, սակայն նրան կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու մասին տեղեկանքը» բառերով,

իա. 24-րդ կետի առաջին նախադասությունը «ընտանիքի համար» բառերից հետո լրացնել «սույն կարգի 7-րդ կետում նշված» բառերով, 2-րդ ենթակետը «անձնագիրը» բառից հետո լրացնել «(կամ նույնականացման քարտը)» բառերով, 5-րդ ենթակետի «ա» պարբերությունը «անձնագրերը» բառից հետո լրացնել «կամ նույնականացման քարտերը» բառերով, իսկ «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. զավակին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը,».

4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 7

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 17-ի N 786-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 668-Ն որոշման

 

 Ձև

——————————————————

   (մարմնի անվանումը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ՝ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ՍԱԿԱՅՆ ՆՐԱՆ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՉՍՏԱՆԱԼՈՒ

 

Տրվում է _________________________________________________________________________

 (մահացած զինծառայողի ընտանիքի անդամի անունը, ազգանունը,

 անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը)

առ այն, որ նա __________________________________________________________________-ի

(մահացած զինծառայողի անունը, ազգանունը)

________________________________________________________________________________

(ընտանիքի անդամի ազգակցական կապը)

 

 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի ____-րդ

  (կետը)
 և 22-րդ հոդվածի __________________________________________________________________

 (հղում համապատասխան մասին և (կամ) կետին)

 

համաձայն՝ _______________________________________________________________________

 (ընտանիքի անդամի անունը և ազգանունը)

 

ունի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք, սակայն նրան կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չի վճարվում:

 

Տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշմամբ սահմանված պարգևավճար նշանակելու համար (համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության՝ նշանակվում է մահացած զինծառայողի ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող (չաշխատող), սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստացող անդամին):

Ստորաբաժանման ղեկավար   _______________________________

  (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 ___ ___________ 20 թ.

 

Կ.Տ.»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան