Գլխավոր տեղեկություն
Номер
N 645-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.07.2014-07.03.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.07.07/35(1048).1 Հոդ.548.4
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.06.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.07.2014
Дата вступления в силу
17.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2014 թվականի N 645-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 2014 թվականի ընթացքում Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի ջրաղբյուրներում ստեղծված ջրի դեֆիցիտը խորքային հորերի միջոցով մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2014 թվականին հատկացնել 550.0 մլն դրամ, որից` ինն ամսում` 500.0 մլն դրամ և տարեկան՝ 550.0 մլն դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված ջրօգտագործողների ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց փոխհատուցում տրամադրելու համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11.33 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 2

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 26-ի N 645-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԾԱԽՍՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

 

(մլն դրամ)

1.

«ՄԵՐՁԱՓՆՅԱ» ՋՕԸ

100.0

2.

«ԱՐԱՔՍ» ՋՕԸ

187.0

3.

«ԱՐՄԱՎԻՐ» ՋՕԸ

233.0

4.

«ՇԵՆԻԿ» ՋՕԸ

30.0

ԸՆԴԱՄԵՆԸ

550.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 26-ի N 645-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11.33 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Բաժին 4.

Այլ քաղաքականության միջոցառումների գծով կատարողական չափորոշիչներ

Աղյուսակ 10. Ծառայություններ

 

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը

Ոչ ֆինանսական ցուցանիշներ

Ֆինանսական ցուցանիշներ

Ոռոգման ծառայություններ մատակարարող ջրօգտագործողների ընկերություններին գումարի հատկացում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից

1004

ԱԾ07

Նկարագրությունը

Ոռոգման ծառայություններ մատակարարող ջրօգտագործողների ընկերություններին գումարի հատկացում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից

Չափորոշիչներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

Քանակական

Ջրամատակարարման ծավալը, մլն խոր. մ

44

44

   

Որակական

Մշակված չէ

       

Ժամկետայնության

Մշակված չէ

       

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

500000

550000

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Աջակցություն ոռոգման ծառայություններին /1004/

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ջրամատակարարման ծառայությունների հուսալիության և մատչելիության ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը

ՋՕԸ-ներ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 26-ի N 645-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

2014 թ. բյուջե

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

 

(հազ. դրամ)

1004

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Աջակցություն ոռոգման ծառայություններին

550000

Ծրագրի նկարագրությունը

Ոռոգման ծառայություններ մատակարարող ջրօգտագործողների ընկերություններին գումարի հատկացում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ոռոգման ծառայություններ հուսալիության և մատչելիության ապահովում

   

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ07

 

Ոռոգման ծառայություններ մատակարարող ջրօգտագործողների ընկերություններին գումարի հատկացում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից

550000

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Ոռոգման ծառայություններ մատակարարող ջրօգտագործողների ընկերություններին գումարի հատկացում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից

Ծառայություն մատուցողի անվանումը

ՋՕԸ-ներ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան