ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2014 թվականի N 877-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով անհատույց տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2014 թվականի ինն ամսում հատկացնել 2,000,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.14 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 28 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 877-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | ||||||
ինն |
տարի |
ինն |
տարի | ||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | |||||||
Ծրագրային դասիչը |
Մատուցվող ծառայության անվանումը | ||||||
1155 |
ԱԾ16 | ||||||
Քանակական |
Հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման համար (հազ. դրամ) |
2,000,000.0 |
2,000,000.0 |
||||
Որակական |
|||||||
Ժամկետայնության |
|||||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
2,000,000.0 |
2,000,000.0 | |||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | |||||||
Ծառայությունը մատուցողի անվանումը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 877-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Բաժին 2
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորում
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | ||||
ՀՀ 2014 թ. պետական բյուջե | |||||||
ծրագիրը |
միջոցառումը |
||||||
1155 |
Իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման ծառայություններ |
2,000,000.0 | |||||
Մատուցվող ծառայության նկարագրությունը | |||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | |||||||
ԱԾ16 |
Իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման ծառայություններ |
2,000,000.0 | |||||
Մատուցվող ծառայության նկարագրությունը | |||||||
Ծառայությունը մատուցողի անվանումը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|