ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2012 թվականի N 51-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 03.07.14 N 724-Ն)
1. Սահմանել հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող այլ տեղեկատվության ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունվարի 24 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
1. Ի լրումն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների` հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվում են հետևյալ տեղեկությունները`
1) մասնակցի սեռը.
2) ծննդյան օրը, ամսաթիվը, տարեթիվը.
3) մահվան դեպքում` մահվան օրը, ամսաթիվը, տարեթիվը.
4) կոնտակտային տվյալները, այդ թվում`
ա. բնակության վայրի հասցեն (բնակության, հաշվառման, օտարերկրյա, այլ),
բ. քաղաքային կամ բջջային հեռախոսահամարը (առկայության դեպքում),
գ. էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում):
2. Հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տեղեկությունները ներկայացվում են դրանց ստացման օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում` բացառապես էլեկտրոնային տարբերակով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2018, N 614-Ն | 23.06.2018, N 51-Ն | |
03.07.2014, N 724-Ն | 31.07.2014, N 51-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|