Գլխավոր տեղեկություն
Номер
N 818-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.08.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.08.27/46(1059) Հոդ.760
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.07.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.08.2014
Дата вступления в силу
28.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2014 թվականի N 818-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության կողմից Բյուրականի բնակավայրի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2014 թվականի ինն ամսում հատկացնել 127000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` նվիրաբերության պայմանագրերի հիման վրա սույն որոշման 1-ին կետով հատկացված 127000.0 հազ. դրամը տրամադրել «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.25 աղյուսակում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 19

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 24-ի N 818-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.25 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Բյուրականի բնակավայրի շինարարական աշխատանքների իրականացում

1114

ԾՏ06

Նկարագրությունը
«Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը նվիրատվության տրամադրում` Բյուրականի բնակավայրի շինարարական աշխատանքների իրականացման համար

Քանակական

Մշակված չէ

       

Որակական

Նվիրատվություն ստացող կազմակերպությունների թիվը

1

1

   

Ժամկետայնության

Մշակված չէ

       

Տրամադրվող նվիրատվության համար կատարվող ծախսը (հազ. դրամ)

x

x

127000.0

127000.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1114 Սփյուռքի հայապահպանության ծրագիր

Շահառուների ընտրության չափանիշները
«Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության կողմից Բյուրականի բնակավայրի շինարարական աշխատանքներն իրականացնելու անհրաժեշտությունը

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բյուրականի բնակավայրի շինարարական աշխատանքների իրականացում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ սփյուռքի նախարարություն - «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության միջոցով

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան