Գլխավոր տեղեկություն
Номер
N 518-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.06.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.06.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.06.2014
Дата вступления в силу
07.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիս 2014 թվականի N 518-Ա

 

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ԷԴՎԱՐԴ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԵՆ ՆԱԴՈՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ հանդիպելու նպատակով 2014 թվականի մայիսի 26-27-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանինը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի օգնական Էդվարդ Ստեփանյանինը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատակից Կարեն Նադոյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցով` համաձայն Կարեն Նադոյանի կողմից ներկայացված հաշվետվության:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 6

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան