Գլխավոր տեղեկություն
Номер
N 607-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.06.2014-13.11.2015)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.05.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.05.2012
Дата вступления в силу
22.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2012 թվականի N 607-Ա

 

ՀԱՅՐԱՊԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանի երաժշտական կատարողական արվեստի բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, հայկական երաժշտարվեստը երիտասարդ կատարողներով համալրելու անհրաժեշտությունը, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայրապետ Մարտինի Առաքելյանին (ծնվ.` 1991 թվականի մայիսի 13-ին, քաղ. Երևան, Տպագրիչների 8, բն. 22) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2015 թվականի ձմեռային զորակոչը:

(որոշումը փոփ. 04.06.14 N 572-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 21

Երևան