Գլխավոր տեղեկություն
Номер
N 691
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.07.2014-16.04.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.605
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.07.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.07.2001
Дата вступления в силу
20.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.04.2016

040.0691.31.07.01

 

 «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2001 թվականի N 691
քաղ. Երևան

 

ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆ ՈՒՇԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ 183 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 27.09.12 N 1230-Ն, 03.07.14 N 701-Ն)

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 27.09.12 N 1230-Ն, 03.07.14 N 701-Ն)

1. Սահմանել, որ հարկերի և սոցիալական վճարների (այսուհետ` պարտավորություններ) վճարումն ուշացնելու դեպքում լիազոր մարմինները դրանց վճարման համար օրենքով սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում դատարան` հարկ վճարողին (այսուհետև` պարտապան) անվճարունակ ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներ չեն ներկայացնում հետևյալ դեպքերում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության է արժանացել պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը, սահմանվել է պարտապանի պարտավորությունների կատարման ժամանակացույց, և պարտապանն իր պարտավորությունները կատարում է սահմանված ժամանակացույցին համապատասխան.

բ) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պարտապանի մասնավորեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված մասնավորեցման ժամկետում և այդ ժամկետում մասնավորեցման գործընթացի ավարտի դեպքում` նաև դրան հաջորդող 60 օրվա ընթացքում.

գ) պարտապանն ունի «Պետական գնումների (պետական պատվերի), քլիրինգային առաքումների և միջպետական պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների մասով հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված և չվճարված տույժեր` պարտավորությունների այդ մասով:

(1-ին կետը փոփ. 27.09.12 N 1230-Ն, 03.07.14 N 701-Ն)

2. Սահմանել, որ`

ա) պարտապանը միևնույն ժամկետանց պարտավորության մասով կարող է օգտվել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված բացառությունների միայն մեկ դեպքից.

բ) սույն որոշմամբ սահմանված կարգով անվճարունակ ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներ չներկայացնելու բացառության դեպքի վերացումից հետո պարտավորություններ ունենալու դեպքում լիազոր մարմինները պարտապանին անվճարունակ ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները դատարան են ներկայացնում բացառության դեպքի վերացման պահից 10-օրյա ժամկետում: Մասնավորապես, սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված բացառության դեպքի վերացման դեպք է համարվում նաև սահմանված ժամանակացույցով նախատեսված վճարման ժամկետներից որևէ մեկի խախտումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան