ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի «ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի փետրվարի 7-ի «Գյուղացիական տնտեսությունների, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի և դրանց վճարման կարգի մասին» հրամանագրի 1-ին կետի, որոշում եմ.
Սահմանել, որ 1994 թվականի հունիսի 1-ից գյուղացիական տնտեսությունների պետական սոցիալական ապահովագրության մուծումները կատարվում են սեփականաշնորհված գյուղատնտեսական հողատարածքի համար 1994 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված կադաստրային զուտ եկամտի նկատմամբ ամսական 1 տոկոսի չափով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
10 հոկտեմբերի 1994 թ. ՆՀ-378 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.02.1996, ՆՀ-577 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|