Գլխավոր տեղեկություն
Номер
N 105-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.06.2014-01.01.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2014.06.02/13(492) Հոդ.153
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
30.04.2014
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
Дата подписания
30.04.2014
Дата вступления в силу
12.06.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մայիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60014217

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 ապրիլի 2014 թ.

ք. Երևան

N 105-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 62-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հունիսի 1-ի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» N 62-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջներում (այսուհետ՝ Պահանջներ), կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Պահանջների 1.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.1 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն`

1) սպառողների առնվազն 98,0 տոկոսին, 2015 թվականի մայիսի 1-ից՝ սպառողների առնվազն 99,0 տոկոսին, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 1-ից բոլոր սպառողներին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ.

2) սպառողների առնվազն 91,2 տոկոսին, իսկ 2015 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 92,0 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ.

3) սպառողների առնվազն 76,6 տոկոսին, իսկ 2015 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 77,0 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ.

4) սպառողների առնվազն 66,0 տոկոսին, իսկ 2015 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 67,0 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ.

5) սպառողների առնվազն 46,1 տոկոսին, իսկ 2015 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 47,0 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ.

6) սպառողների առնվազն 38,1 տոկոսին, իսկ 2015 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 39,0 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:».

2) Պահանջները լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.

«2.1. Ընկերության կողմից մատակարարվող խմելու ջրի ճնշումը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի 2003 թվականի ապրիլի 17-ի «Ջրամատակարարման համակարգերի ջրատարների, ջրմուղի ցանցերի և ջրի մաքրման կայանների տեխնիկական շահագործման կանոնները հաստատելու մասին» N 047-Ն հրամանի 1-ին կետով հաստատված՝ ջրամատակարարման համակարգերի ջրատարների, ջրմուղի ցանցերի և ջրի մաքրման կայանների տեխնիկական շահագործման կանոնների 4-րդ կետով սահմանված պահանջներին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի անդամ

Ս. Արաբաջյան