ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2014 թվականի N 403-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին միանալու հարցերով աշխատանքային խմբի 6-րդ նիստին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի մայիսի 11-16-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 15.05.14 N 426-Ա)
2. Պատվիրակության՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Կարինե Մինասյանինը, Գարեգին Մելքոնյանինը, Տիգրան Հարությունյանինը, Սուրեն Կարայանինը, Արա Պետրոսյանինը, Լուսինե Դավթյանինը, Գագիկ Քոչարյանինը, Լիլի Մաքսուդյանինը, Քրիստինե Պողոսյանինը և Կարինե Շահբազյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը և Լևոն Ամիրջանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Պատվիրակության ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել պատվիրակության՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 12 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մայիսի 12-ի N 403-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Մինասյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար) (2014 թ. մայիսի 12-16-ը) |
Ս. Կարայան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (2014 թ. մայիսի 11-15-ը) |
Տ. Հարությունյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (2014 թ. մայիսի 12-14-ը) |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (2014 թ. մայիսի 12-14-ը) |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (2014 թ. մայիսի 12-16-ը) |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական (2014 թ. մայիսի 12-14-ը) |
Լ. Դավթյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ (2014 թ. մայիսի 12-14-ը) |
Լ. Ամիրջանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (2014 թ. մայիսի 12-14-ը) |
Գ. Քոչարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ (2014 թ. մայիսի 12-14-ը) |
Լ. Մաքսուդյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ (2014 թ. մայիսի 12-14-ը) |
Ք. Պողոսյան |
- ՀՀ ազգային վիճակագրության ծառայության աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ, 2014 թ. մայիսի 12-14-ը) |
Կ. Շահբազյան |
- ՀՀ ազգային վիճակագրության ծառայության աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ, 2014 թ. մայիսի 12-14-ը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |