ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2014 թվականի N 481-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. Սպորտի ոլորտում գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից զբաղեցված` պետական սեփականություն հանդիսացող տարածքների արդյունավետ օգտագործման նպատակով ստեղծել նշված տարածքների բեռնվածության ուսումնասիրություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սպորտի ոլորտում գործունեություն ծավալող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորություն իրականացնող մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվներով համապատասխան կազմակերպություններին հասանելիք տարածքների չափերը և մակերեսների մասին ամփոփ տեղեկատվությունը` տարածքների օգտագործման վերաբերյալ ծրագրի հետ միասին, ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովին:
3. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո հնգամսյա ժամկետում ուսումնասիրել (անհրաժեշտության դեպքում ճշգրտել) ստացված տեղեկատվությունը և ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ աջակցել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 23 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մայիսի 23-ի N 481-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Լպուտյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) |
Ս. Հակոբյան |
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության մանկապատանեկան սպորտի զարգացման բաժնի պետ |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության տնտեսավարման և սպասարկման բաժնի պետ |
Տ. Խաչիկյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական, ծրագրավորման և վերլուծության բաժնի պետ |
Մ. Ղուշչյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության բաժնի պետ |
Գ. Սարգսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ |
Գ. Ղուկասյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի տեղակալ |
Ա. Սարգսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի պետական բաժնեմասի կառավարման վարչության տնօրինման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ |
Յու. Մամիկոնյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ (համաձայնությամբ) |
Է. Խաչատրյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության նորմատիվատեխնիկական և քաղաքաշինական փաստաթղթերի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Հարությունյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության պետական գույքի կառավարման քաղաքականության և ծրագրերի մշակման բաժնի առաջատար մասնագետ |
Ջ. Հակոբյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի օտարման բաժնի գլխավոր մասնագետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|