Գլխավոր տեղեկություն
Номер
N 481-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.05.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
23.05.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.05.2014
Дата вступления в силу
24.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2014 թվականի N 481-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`

1. Սպորտի ոլորտում գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից զբաղեցված` պետական սեփականություն հանդիսացող տարածքների արդյունավետ օգտագործման նպատակով ստեղծել նշված տարածքների բեռնվածության ուսումնասիրություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սպորտի ոլորտում գործունեություն ծավալող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորություն իրականացնող մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվներով համապատասխան կազմակերպություններին հասանելիք տարածքների չափերը և մակերեսների մասին ամփոփ տեղեկատվությունը` տարածքների օգտագործման վերաբերյալ ծրագրի հետ միասին, ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովին:

3. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո հնգամսյա ժամկետում ուսումնասիրել (անհրաժեշտության դեպքում ճշգրտել) ստացված տեղեկատվությունը և ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ աջակցել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 23

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մայիսի 23-ի N 481-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Լպուտյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

   

Ս. Հակոբյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության մանկապատանեկան սպորտի զարգացման բաժնի պետ

   

Ա. Խաչատրյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության տնտեսավարման և սպասարկման բաժնի պետ

   

Տ. Խաչիկյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական, ծրագրավորման և վերլուծության բաժնի պետ

   

Մ. Ղուշչյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության բաժնի պետ

   

Գ. Սարգսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ

   

Գ. Ղուկասյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի տեղակալ

   

Ա. Սարգսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի պետական բաժնեմասի կառավարման վարչության տնօրինման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ

   

Յու. Մամիկոնյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ (համաձայնությամբ)

   

Է. Խաչատրյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության նորմատիվատեխնիկական և քաղաքաշինական փաստաթղթերի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ

   

Ա. Պետրոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի գլխավոր մասնագետ

   

Ա. Հարությունյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության պետական գույքի կառավարման քաղաքականության և ծրագրերի մշակման բաժնի առաջատար մասնագետ

   

Ջ. Հակոբյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի օտարման բաժնի գլխավոր մասնագետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան