Գլխավոր տեղեկություն
Номер
N 744-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.08.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.08.06/42(1055) Հոդ.702
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.07.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.08.2014
Дата вступления в силу
16.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2014 թվականի N 744-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2014 թվականի ինն ամսում հատկացնել 4,552.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում անհատական ոռոգման պոմպերով 2013 թվականի ընթացքում օգտագործված էլեկտրաէներգիայի, ոռոգվող հողատարածքների, մշակաբույսերի, ինչպես նաև ոռոգման ջրի ծավալների մասին տեղեկատվություն` ըստ առանձին շահառուների:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի կողմից ներկայացված հիմքերը հիմնավոր ճանաչվելու դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 1

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 24-ի N 744-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.57 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Աջակցություն Մեղրիի տարածաշրջանի գյուղական բնակչությանը

Նկարագրությունը
Պետական անհատույց աջակցություն Մեղրիի տարածաշրջանի գյուղական բնակչությանն անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով

1035

ԾՏ15

Շահառուների քանակը

1. Տրանսֆերտ ստացող ՏԻՄ-երի քանակը

72

72

   

Գումարը (հազ. դրամ)

 

X

X

4,552.2

4,552.2

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

       

Շահառուների ընտրության չափանիշները

Համայնքի սոցիալական խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1035 Օրենսդրությամբ (օրենքներով և կառավարության որոշումներում) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

ՀՀ օրենսդրությամբ պահանջների կատարում

Աղյուսակ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

ՀՀ Սյունիքի մարզպետարան

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/ Քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ՀՀ 2014 թ. պետական բյուջե

Ծրագիրը

Միջոցառումը

(Բաժին/Խումբ/Դաս)

(հազ. դրամ)

1035

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Օրենսդրությամբ (օրենքներով և կառավարության որոշումներում) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ

4,552.2

Ծրագրի նկարագրությունը

 

Օրենսդրությամբ (օրենքներով և կառավարության որոշումներում) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ ՏԻՄ-երին

 

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

ՀՀ օրենսդրության պահանջների կատարում

 
   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ15

 

Աջակցություն Մեղրիի տարածաշրջանի գյուղական բնակչությանը (ՀՀ Սյունիքի մարզպետարան)

4,552.2

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը

 

Պետական անհատույց աջակցություն Մեղրիի տարածաշրջանի գյուղական բնակչությանն անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան