ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2014 թվականի N 464-Ա
ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ՝ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Քաղաքացիական ծառայության մարդկային ռեսուրսների կառավարում. ներկա իրավիճակ և հեռանկարներ» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանի (համաձայնությամբ)` 2014 թվականի մայիսի 20-24-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին՝ ապահովել եռօրյա ժամկետում Գեղամ Սարգսյանի՝ Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 20 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|