Գլխավոր տեղեկություն
Номер
N 426-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.05.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.05.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.05.2014
Дата вступления в силу
16.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2014 թվականի N 426-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 403-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մայիսի 12-ի «Պատվիրակություն Մոսկվա գործուղելու մասին» N 403-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) որոշման 1-ին կետում «2014 թվականի մայիսի 12-16-ը» բառերը փոխարինել «2014 թվականի մայիսի 11-16-ը» բառերով.

2) որոշման հավելվածը «Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «(2014 թ. մայիսի 11-15-ը)» բառերով, իսկ «Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար)» և «Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» բառերից հետո՝ «(2014 թ. մայիսի 12-16-ը)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 15

Երևան