ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2014 թվականի N 714-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 938-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 15-ի «Կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը, ձևը և ժամկետները սահմանելու մասին» N 938-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «10-րդ հոդվածի 4-րդ մասը» բառերը փոխարինել «16-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերով.
2) որոշման հավելվածի`
ա. 1-ին կետում «կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի» բառերը փոխարինել «կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի» բառերով,
բ. 3-րդ կետում «2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի համաձայն» բառերը փոխարինել «2-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետի համաձայն» բառերով, իսկ «պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» բառերը` «կուտակային բաղադրիչի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 22 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|