ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2014 թվականի N 624-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ «ԼՅՈՒԲԱՎԱ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 61-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` որպես «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) պետական բաժնեմասի (80 տոկոս) կառավարման լիազորություններն իրականացնող մարմին, և հաշվի առնելով 20 տոկոս բաժնետերերի իրավունքներն ու շահերը, ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպել ընկերության սեփականությունը հանդիսացող՝ ստորև նշված գույքի առանձնացումը`
1) հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող 49 հասարակ անվանական բաժնետոմս (հաշվեկշռային արժեքը՝ 49.0 հազ. դրամ).
2) շենք, շինություններ և հարակից հողատարածքներ (գնահատված արժեքը՝ 406651.0 հազ. դրամ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործընթացի ավարտից հետո սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անշարժ գույքի ներդնումը հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով, պահպանելով պետական մասնակցությամբ 49 տոկոս չափը.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի փոխանցման մասին պայմանագրերի կնքումը` այդ կետում նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցումն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
3) առաջարկել հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ներդրումային գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացել իր միջոցների հաշվին:
4. Հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի կառավարման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 19-ի N 624-Ա որոշման |
ց ա ն կ
«Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերությանԸ սեփականության իրավունքով պատկանող ԵՎ Հայաստանի Հանրապետությանն անհատույց փոխանցման ենթակա գույքի
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Գնահատված արժեքը հազ. դրամ) |
Կադաստրային արժեքը հազ. դրամ) |
1. |
Լաբորատորիա՝ 3655.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով |
345871.474 |
41004.25 |
2. |
Կոմպլեկտավորման պահեստ՝ 550.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով |
27663.589 |
9705.396 |
3. |
Դարբնոցային մասնաշենք՝ 253.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով |
13894.054 |
4901.625 |
4. |
Ա/Պ պահեստ՝ 30.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով |
1221.811 |
250.73 |
5. |
Մետաղական պահեստ՝ 82.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով |
4825.739 |
1642.452 |
6. |
Պարիսպ՝ 16.4 խոր. մետր ծավալով |
953.208 |
- |
7. |
Հողատարածք՝ 5937.84 քառ. մետր ընդհանուր մակերեսով |
12221.125 |
1483.589 |
Ընդամենը |
406651.0 |
58988.042 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.10.2019, N 1476-Ա | 30.10.2019, N 624-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|