Գլխավոր տեղեկություն
Номер
N 314-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.01.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.08.15/19(498) Հոդ.211
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
30.07.2014
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
30.07.2014
Дата вступления в силу
01.01.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60014313

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 հուլիսի 2014 թ.

ք. Երևան

N 314-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների 8.3 կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետ.

«4) բնակիչ-բաժանորդի գրավոր դիմումի դեպքում, դիմումը ստանալուն հաջորդող հաշվարկային ամսվանից սկսած՝ յուրաքանչյուր ամիս սույն կետի 2-րդ ենթակետում սահմանված ժամկետում, վերջինիս նախընտրած եղանակով (փոստով՝ գրավոր կամ էլեկտրոնային փոստով) ծանուցել նախորդ հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին՝ սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված ձևաչափով: Ծանուցումը փոստով առաքելու համար վճարում է բնակիչ-բաժանորդը, իսկ ծանուցումն էլեկտրոնային փոստով իրականացվում է անվճար: Փոստային առաքման վճարը ներառվում է վճարման փաստաթղթում առանձին տողով և ավելացվում է ծախսված բնական գազի արժեքին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան