Գլխավոր տեղեկություն
Номер
N 371-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.05.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.04.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.04.2014
Дата вступления в силу
01.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2014 թվականի N 371-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 52-րդ նստաշրջանին Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցների պաշտպանությանը մասնակցելու նպատակով 2014 թվականի մայիսի 6-8-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ջեմմա Բաղդասարյանի, Եղիշե Կիրակոսյանի, Ռոբերտ Ստեփանյանի, Ալեքսանդր Ավետիսյանի, Հայկ Գրիգորյանի և Անի Սարգսյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Աշոտ Հովակիմյանի և Կարինե Սուջյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Պատվիրակության ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել պատվիրակության` Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. ապրիլի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

ապրիլի 30-ի N 371-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն    Կ Ա Զ Մ

 

ԺՆԵՎ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Ա. Հովակիմյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
 Ջ. Բաղդասարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
 Ե. Կիրակոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
 Ռ. Ստեփանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ
 Ա. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ
 Կ. Սուջյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ
 Հ. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ
 Ա. Սարգսյան - ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան