Գլխավոր տեղեկություն
Номер
N 412-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.05.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.04.30/22(1035) Հոդ.337
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.04.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.04.2014
Дата вступления в силу
01.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2014 թվականի N 412-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2007-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԵՎ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏՈՀՄԱՅԻՆ ԵՐԻՆՋՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 336-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և մի շարք տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված` տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի մասին պայմանագրերով (այսուհետ` պայմանագրեր) նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված տույժերով ձևավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով.

2) կատարել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ պայմանագրերով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված և տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարված գումարների վերահաշվարկ և դրանք ամբողջությամբ ուղղել պայմանագրերով նախատեսված մայր գումարի մարմանը.

3) պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. ապրիլի 22

Երևան